Ներքին 3 տարի առաջ - 23:47 10-10-2022

«Ե՛վ․․․, և՛»-ը Հայաստան մտավ Սերժ Սարգսյանի օրոք․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ե՛վ Արևմուտք, և՛ Ռուսաստան: «Ե՛վ, Ե՛վ»-ը Հայաստան մտավ Սարգսյան Սերժի օրոք և կարողացավ դիմանալ շուրջ 10 տարի: Փաշինյան Նիկոլը փորձեց ընդօրինակել իրավանախորդին, սակայն չհաջողեց, քանզի կոմպլեմենտարիզմը լուրջ և բոլորի խելքի բանը չէ: Բացի դրանից՝ աշխարհն արդեն Սարգսյան Սերժի ժամանակների աշխարհը չէ: Այսօր, արդեն անգամ Թուրքիան և Չինաստանը չեն կարող «Ե՛վ, Ե՛վ»-ի մեջ մնալ: Եվ, ըստ այդմ, հաշվի առնելով օբյեկտիվությունն ու սուբյեկտիվությունը, կարելի է պնդել, որ հայկական կոմպլեմենտարիզմն իրեն սպառել է: Դա տրամաբանական է նաև այն տեսանկյունից, որ հարևանների հետ կոնֆլիկտ ունեցող պետության համար այս պահին չի կարող գործել աշխարհաքաղաքական «Ե՛վ, Ե՛վ»-ը: Աշխարհը գնում է դեպի «Կա՛մ, Կա՛մ»:

Ըստ երևույթին, մեզանից էլ է պահանջվում «Կա՛մ, Կա՛մ»-ը: Օրվա իշխանությունների կողմից «Կա՛մ, Կա՛մ»-ի անհարկի ձգձգումը, ի վերջո, ողբերգության է հանգեցնելու:

Ի դեպ, «Կա՛մ, Կա՛մ»-ը նաև Արցախին է վերաբերվում, քանզի վերջինից՝ Հայաստանի հրաժարվելու պարագայում, այն դե ֆակտո դառնում է «օդում կախված» միավոր:

Ինչևէ: Այս բարդ իրավիճակի հանգուցալուծումը «Կա՛մ, Կա՛մ»-ի մեջ է:

Իսկ ի՞նչ կլինի «Կա՛մ, Կա՛մ»-ից հետո: Դա էլ հետո կերևա: Միգուցե նաև «Ե՛վ, Եվ»-ին վերադարձ լինի»:

Ամենից շատ դիտված

15:22 50 տարվա ամուսնությունից հետո բաժանված Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելիի հետ հրապարակում է արել
14:43 ՌԴ-ում արջը հոշոտել ու գլխատել է անտառում միայնակ խմող տղամարդուն
13:39 Անհասկանալի վարակ՝ արտերկրից վերադառնալուց հետո. դերասանուհի Մարիամ Ադամյանը տագնապալի հրապարակում է արել
15:00 Փաշինյանի իշխանությունը առերևույթ քայքայվում է
22:43 6.0 մագնիտուդով երկրաշարժ՝ Ֆիլիպինների ափերի մոտ
17:19 Սիրտս նորից նույն վախով է լցվում. Մարի Պետրոսյանի խոստովանությունը
10:51 Դատարանը 19-ամյա երիտասարդի, ով Mercedes CLS-ով բախվել էր ավտոբուսին, խափանման միջոցը փոխել է
11:34 Ուկրաինայի Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին և ամբողջ կառավարությանը
11:32 Լավ բանը էժան չի լինում. մեր սրճարանները թանկ են, որովհետև սպասարկումը բարձր մակարդակի վրա է. Փաշինյան
10:12 ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի թիրախների ռմբակոծումը և հայտարարել իրանական նավահանգիստների շրջափակման մասին