Ներքին 4 տարի առաջ - 23:48 31-07-2022

Հայաստան հնարավոր կլինի մուտք գործել միայն քաղաքական թեստ հանձնելուց հետո. Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր, արդեն երկրորդ անգամ, ՀՅԴ անդամին արգելվեց մուտք գործել Հայաստան: Պատճառաբանությունը նույնն է՝ անցանկալի անձ: Սա այլևս վտանգավոր է դառնում:

Ի՞նչ ասեմ: Աշխարհի երկրների զգալի մեծամասնությունն անձանց թույլատրում է երկիր մուտք գործել վիզայի առկայության դեպքում:

Հայաստանը կարող է դառնալ այն սակավաթիվ երկրներից մեկը, որտեղ հնարավոր կլինի մուտք գործել միայն քաղաքական թեստ հանձնելուց հետո: Եվ այնպես, ինչպես կորոնավիրուսի դեպքում, Հայաստան կկարողանան մուտք գործել միայն բացասական թեստ ունեցողները: Դրանք են՝ օրվա իշխանությանը համակրողները, «արտախորհրդարանական» եսիմսինչի անդամների ազգականները (ծննդյան վկայականների առկայության դեպքում), կոլաբորացիոնիստները, «Էրեբունի» թանգարան գնացող ՌԴ քաղաքացիները, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում «զբոսանքի» դուրս եկող թուրքերը, դեպի Սև Լիճ,Կութ և Գորիս-Կապան ճանապարհ երթևեկող ադրբեջանցիները, Փառուխում «հանգրվանած» խաղաղապահները, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովի հանձնաժողովականները, 2020թ նոյեմբերի 9-ի (10-ի) չգիտեմինչը ստորագրած անձանց ընկերները, Աղդամում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի աշխատակիցների ընտանիքները (ՔԿԱԳ վկայականի առկայության դեպքում), աղանդավորները, համասեռամոլները և բազմաթիվ նմանօրինակները: Վերջիններիս թեստի արդյունքն անկասկած բացասական է լինելու և, հետևաբար՝ նրանք կկարողանան անարգել մուտք գործել Հայաստան:

Ինչպես հասկացաք, մնացածի մուտքը Հայաստանի տարածք կարգելվի, քանզի նրանց թեստի արդյունքը միանշանակ դրական է լինելու:

Եվ ուրեմն, առաջ դեպի քաղաքական թեստավորում: Լինե՛նք միակն ու անկրկնելին»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին