Արտաքին 5 տարի առաջ - 09:44 23-07-2021

Էրիկ Կլեպտոնը հրաժարվել է ելույթ ունենալ այն վայրերում, որտեղ կարող են մուտք գործել միայն պատվաստվածները

Բրիտանացի ռոք երաժիշտ Էրիկ Կլեպտոնը հայտարարել է, որ ելույթ չի ունենալու COVID-19-ի ամբողջական պատվաստում պահանջող վայրերում: Այս մասին հայտնում է BBC-ն:

Նա ասել է, որ չի նվագի այնտեղ, որտեղ խտրականություն է դրվում մարդկանց միջև: Երաժշտի հայտարարությունը հրապարակվել է պատվաստանյութեր քարոզողներից մեկի սոցիալական ցանցերում:

Մայիսին Կլեպտոնն ասել էր, որ իր օրգանիզմը շատ վատ է արձագանքել կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութին:

Լրատվամիջոցները հաղորդում են, որ կիթառահարն իտալացի ճարտարապետ և կինոարտադրող Ռոբերտ Մոնոտիին մեղադրել է պատվաստանյութի անվտանգությունը «քարոզելու» մեջ: Երաժիշտը պնդել է, որ վախենում է պատվաստանյութի նկատմամբ մարմնի արձագանքից, որի պատճառով նա «այլևս չի կարողանա նվագել»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի