Ներքին 4 տարի առաջ - 17:21 08-10-2022

Ցանկացած խոսք կարող են օգտագործել իմ դեմ․ Հարություն Մանուչարյան


Բերդի ավագանու մանդատի հրաժարվել եմ, քանի որ այդ ժամանակ անազատության մեջ եմ եղել,- Oragir.news-ի հետ զրույցում այս մասին ասաց Բերդի նախկին համայնքապետ, վերջին ՏԻՄ ընտրություններում համայնքում առավելագույն ձայն ստացած «Զորավոր համայնք» դաշինքի ցուցակը գլխավորող Հարություն Մանուչարյանը։

«Քանի որ իմ գործերը գտնվում են նախաքննական փուլում՝ բոլորս էլ հասկանում ենք, որ ցանկացած խոսք կարող են օգտագործել իմ դեմ։ Ես մանդատից հրաժարվել եմ ընդամենը մի պարզ պատճառով, գտնվել եմ անազատության մեջ։ Հաշվի առնելով, որ անազատության մեջ մանդատից օգտվել չէի կարող, ուղղակի հրաժարվել եմ, որ հաջորդները կարողանան օգտվել»,- ասաց Մանուչարյանը՝ անդրադառնալով մանդատից հրաժարվելու պատճառների ու իր վրա հնարավոր ճնշումների վերաբերյալ հարցին։

Նա վստահեցրեց, որ մանդատից հրաժարվելու վերաբերյալ հարցը քննարկել է միայն իր թիմի անդամների հետ և որևէ այլ թիմի անդամների հետ այդ հարցի շուրջ քննարկում չի ունեցել։

Ավելի վաղ Oragir.news-ը հայտնել էր, որ Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը որոշում էր կայացրել հրաժարվելու համայնքի ավագանու իր մանդատից:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ