Ներքին 3 տարի առաջ - 14:54 01-10-2022

Հայաստանի համար երկրորդային պատժամիջոցների վտանգ կա. Եղիշե Ջազոյան

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները միջազգային լրատվամիջոցների հիմնական թեմաներից են։ Հայաստանում թեման նույնպես անտեսված չէ, սակայն հանրությունը լավ տեղյակ չէ, թե ինչ ռիսկեր կարող են ունենալ այս պատժամիջոցները Հայաստանի տնտեսության համար, վտանգավո՞ր է արդյոք այն, որ Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխվող մարդիկ հաշիվներ են բացում հայկական բանկերում, եւ ինչ քայլեր պետք է ձեռնարկի Երեւանը այս իրավիճակում։

Banks.am-ը այս եւ այլ հարցերի մասին զրուցել է իրավաբանական գիտությունների թեկնածու, Լոնդոնի King & Spalding միջազգային իրավաբանական ընկերության գործընկեր Եղիշե Ջազոյանի հետ։


Առաջնային եւ երկրորդային պատժամիջոցներ

Երկրորդային պատժամիջոցներն իրականում արտատարածքային ազդեցություն ունեն։ Այսինքն՝ ամերիկյան կառավարությունը արգելում է իր քաղաքացիներին գործ ունենալ կոնկրետ «վատ տղաների» հետ, իսկ փաստացի ասում է երրորդ երկրներին եւ այն անձանց, ովքեր պատժամիջոցների տակ չեն. «առաջնային պատժամիջոցների տակ գտնվող վատ տղաների հետ գործ չունեք, այլապես ինքներդ երկրորդայինների ներքո կհայտնվեք»։ Տվյալ դեպքում խոսքը քրեական հետապնդման մասին չէ, սակայն Ամերիկան կարող է դե ֆակտո եւ դե յուրե արգելել այդ երկրներին, ընկերություններին եւ անհատներին գործ ունենալ ամերիկյան ֆինանսական համակարգի հետ։

Եթե դուք, օրինակ, հայկական բանկ եք, ապա վտանգ կա, որ դոլարային գործառնությունների առումով ձեր «օդը կփակեն», իսկ որտեղ դոլարը, այնտեղ էլ եվրոն եւ ֆունտը՝ փորձը ցույց է տալիս, որ եվրոգոտու եւ Բրիտանիայի բանկերը պատրաստ են հետեւել ամերիկյան օրինակին։ Ստացվում է, որ դե յուրե ձեր երկիրը կամ բիզնեսը պատժամիջոցների ներքո չեն, բայց դուք գտնվում եք մուրճի ու զնդանի արանքում։ Այս ռիսկը նվազագույնի հասցնելու համար Հայաստանի նման երկրները պետք է որակյալ իրավաբաններ ունենան, որպեսզի վերջիններս կարողանան անհապաղ արձագանքել ճիշտ իրավիճակներում (օրինակ՝ որոշակի օտարերկրյա պետական մարմին դիմելու հարցում՝ պատժամիջոցների կիրառելիության կամ ծավալի վերաբերյալ պաշտոնական պարզաբանման համար): Հակառակ դեպքում դա նույնն է, ինչ սպասես գազային գրոհի՝ չունենալով հակագազ։

Հայաստանը պետք է հստակ ուղերձ հղի

Երկրորդային պատժամիջոցները շատ դժվար է կանխատեսել, եւ այդ պատճառով իրավիճակը պետք է մշտապես դիտարկվի։ Ըստ իմ դիտարկումների՝ Հայաստանի մասնավոր հատվածը հասկանում է խնդիրը եւ արդեն համապատասխան քայլեր է ձեռնարկում։ Դա հիմնականում վերաբերում է բանկային ոլորտին։ Այնտեղ գիտակցում են, որ «առաջին գծում» են, եւ ավելի լավ է հիմա պայմանականորեն 10 հազար դոլար ծախսեն որակյալ իրավաբաններից իրավական եզրակացություն ստանալու համար, քան հետո տասնյակ միլիոններ կորցնեն՝ օրինակ, արեւմտյան բանկային հաշիվների արգելափակված միջոցների տեսքով։

Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյոր կայքում։



Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան