Ներքին 3 տարի առաջ - 12:58 30-09-2022

Արարատ Միրզոյան․ մեր մեծ մարիոնետկան. մի հարցման հետքերով

Oragir.news-ը օրեր առաջ հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին և ՀՀ ԱԳՆ-ին, խնդրելով տրամադրել այն գրությունների կրկնօրինակները, որոնցով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունը պաշտոնապես դիմել էր Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

Վարչապետի աշխատակազմից մեզ պատասխանել էին, որ գրությունը վերահասցեավորել են ԱԳՆ-ին, իսկ ԱԳՆ-ից մեզ նախ պատասխանել էին, թե հաշվի առնելով լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտությունը, մեր հարցման պատասխանը կտրամադրվի 30-օրյա ժամկետում, մարդիկ 30 օր ժամանակ էին խնդրել, հասկանալու համար թե ինչ պատասխանեն մեզ։

Այսօր վերջապես գտել են հարցի պատասխանը, ԱԳՆ-ից պատասխանել են, որ «մեր հայցած տեղեկատվությունը հանրային բնութ չի կրում»։ ԱԳՆ-ում կարծում են, որ հանրությունը չպետք է իմանա, թե իրականում Հայաստանը ի՞նչ հոդվածով է դիմել ՀԱՊԿ-ին, ի՞նչ ենք ակնկալում մեր ռազմավակարան դաշնակցից, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից։

Ըստ էության՝ այս պատասխանով լիովին արդարացվում են մեր կասկածներն առ այն, որ իրականում ոչ վարչապետի աշխատակազմում, ոչ էլ ԱԳՆ-ում տեղյակ էլ չեն, թե իրենք ինչ են գրել դիմումում, որովհետև, եթե անգամ դիմել են՝ այդ դիմումի տեքստն անգամ Հայաստանում չէ որ գրվում է, որովհետև երկու անգամ հնարավոր չէ դիմել ՀԱՊԿ-ին ու երկու անգամ էլ դիմել սխալ կետով։ Սա նշանակում է, որ կառավարությունում նստածները պարզապես մարիոնետկաներ են։

Հիշեցնենք, որ Ռուսաստանին և միջազգային կառույցներին դիմելու որոշում է կայացվել Անվտանգության խորհրդի գիշերը կայացած նիստում, որտեղ քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը: Վարչապետի աշխատակազմիվ մեն պատասխանեցին, որ մեր հարցումն ուղարկել են ԱԳՆ։

Ամենից շատ դիտված

15:00 Երբեմն ասում էին՝ ճիշտ չես վարվել, լավ կլինի՝ սեփական դիմումիդ համաձայն ազատվես աշխատանքից. Արփինե Սողոյան
18:51 Դու իմ տունն ես, իմ ընտանիքը. Էդգար Իգիթյանի կնոջ շնորհավորանքը դերասանի ծննդյան օրը
19:30 Ինչու էր գլխավոր դատախազը միլիոններ փոխանցել ամուսնուն․ պարզաբանում
22:16 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին
20:23 Իմ կուկլայի սիրտը զբաղված է. Արամ Մելիքյանի դստեր նոր հրապարակումը տարածվող լուրերից հետո
13:30 Ինչպես էր Տիգրան Արզաքանցյանի միջնորդությամբ կարգավորվում Արցախի հարցը
17:38 Անգամ երբ ինքս իմ հետ հաշտ չեմ եղել. Արսեն Սաֆարյանի դստեր անկեղծ խոստովանությունը նշանածի մասին
15:30 Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգ
19:54 Ամուսնալուծությունից հետո Տաթևիկ Ադումյանը շքեղ անակնկալ է ստացել. ո՞վ է գաղտնի երկրպագուն
12:57 «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին