Ներքին 4 տարի առաջ - 09:41 29-09-2022

Սյունիք գնալն այլևս վտանգավոր չէ՞․ ԱՄՆ դեսպանը անտեսո՞ւմ է իրենց հայտարարությունը

Ընդամենը 6 օր առաջ ԱՄՆ դեսպանատունը իր հերթական հայտարարություն-զգուշացմամբ «ահաբեկեց» մեզ։

Դեսպանությունն արգելում էր անձնակազմին և ընտանիքի անդամներին ոչ էական ուղևորությունների նպատակով այցելել Տավուշի մարզի Մ4 մայրուղի՝ Իջևանից հյուսիս և դեպի արևելք բոլոր տարածքները, Գեղարքունիքի մարզի Սևանա լճից արևելք, հարավ և M10 ավտոճանապարհից արևելք, ինչպես նաև Արարատի մարզի Երասխ գյուղ, Վայոց ձորի մարզ, Եղեգնաձորից արևելք, Սյունիքի մարզ և Լեռնային Ղարաբաղ:

ԱՄՆ-ի այս հայտարարությունը, ինչպես ցույց է տալիս նախորդ փորձը, ոչ այլ ինչ էր, քան թշնամու կողմից նորից հարձակման անցնելու մասին փորձի անոնս։ Բարեբախտաբար, հայտարարության տարածման օրը որեւէ լարվածություն չկար սահմանին, իսկ դեսպանատունն էլ պարզաբանեց, թե նախորդ հայտարարությունն է թարմացրել՝ որոշակի փոփոխություններ կատարելով։

Դեսպանությունը հորդորեց, արգելեց, ահաբեկեց բոլորիս, բայց դեպսան Լին Թրեյսին երեկ Սյունիքում էր, մարզպետի հետ էր հանդիպում։

Հիմա դեսպանի այցը էակա՞ն եւ կարեւո՞ր էր, որ անտեսել էր վտանգները, իրենց հայտարարությունը, թե արդեն որեւէ վտանգ չկա, դեսպանատունը կարող է հորդորել իր քաղաքացիներին հանգիստ ճամփորդել։ Իհարկե լավագույնը կլիներ երկրորդ տարբերակը լսել, հատկապես, որ ԱՄՆ դեսպանությունը եթե հայտարարում է, ուրեմն մի բան գիտի, բայց երեկ նորից 18․00-ից Ադրբեջանը սադրանքի է դիմել արեւելյան ուղղությամբ, հայկական կողմը զոհեր ունի։

Ի դեպ, Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանատան ռազմական և ռազմաօդային ուժերի հարցերով կցորդ Վյաչեսլավ Կոսովը Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյան հետ երեկ այցելել են Ջերմուկ և Գորիս, բայց փաստորեն թշնամուն արդեն դա էլ չի զսպում, կարող է կրակել անգամ դեսպանի այցի օրը։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
08:20 Ստուգել են անգամ Սամվել Կարապետյանի տան «լուկն ու պադվալը»․ «Ժողովուրդ»