Ներքին 4 տարի առաջ - 17:50 28-09-2022

Եթե մի 10 օր էլ չմթերեցինք, խաղողը դառնում է չամիչ. խաղողագործ

3,5 հա այգի ենք մշակել, 8 ամիս աշխատել ենք, գոնե կարողանանք մթերել խաղողը, որ ձմեռը դիմանանք, որ գարնանը էլի խաղող մշակենք, բայց այսօր փաստի առաջ ենք կանգնել, խաղողը մնացել է, չգիտենք՝ ինչ անել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կառավարության դիմաց Արմավիրի մարզի խաղողագործների բողոքի ակցիայի ժամանակ նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Եթե մի 10 օր էլ չմթերեցինք, խաղողը դառնում է չամիչ, բամբակ, քաշ էլ չի ունենալու: Այսօր անկման մեջ ենք, ոչ մեկը չի գալիս գյուղացու կողքը կանգնի: Պարարտանյութ, բուժանյութը թանկացել է, չգիտենք՝ ոնց ենք անելու:
Հիմնական հարցը մթերման գինն է, այնպես լինի, որ մենք էլ կարողանանք ապրել: Այսօր բանվորին տանում ես բերքահավաքի, օրական 8 հազար դրամ փող է ուզում: Ամեն ինչը թանկացել է, ջուրը, հողի վարձը, ամեն ինչը թանկ է: Իսկ այսօր մեր բերքը մնացել է դաշտում: Ես 2,8 մլն դրամ փող եմ ծախսել, բանկից զանգում են, ասում եմ՝ խաղողը դեռ չեմ մթերել, որ փողը տամ: 8 ամիս խաղող եմ մշակել, մի կոպեկ փող չեմ ստացել, հույսը խաղողը մթերելն է, բայց մեզ փակուղու առաջ են կանգնացնում»,-ասաց նա:
Նշենք, որ ըստ գյուղացիենրի նախորդ տարի խաղողը մթերել են 130 դրամով, այս տարի ինքնարժեքը միայն 120 դրամ է, սակայն իրենց առաջարկում են մթերել 120 դրամից էլ ցածր գնով:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ