Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 00:07 19-05-2022

Եթե շարժումը մարում է, ապա ինչո՞ւ են ոստիկանական գործողությունները դառնում ավելի բիրտ. Մրո

«Այն կարծիքները, թե շարժումը մարում է, տարածվում են հենց այս իշխանությունների կողմից, այնինչ հակառակն է։ Եթե մենք համեմատում ենք մեր երեկվա հանրահավաքն ու երթը առաջին օրերի հետ, տեսնում ենք, որ բավականին աճել է մասնակիցների թիվը։ Ես պետք է նաև ասեմ, որ ժողովուրդը լավ գիտակցում է, որ այստեղ որևէ անձի, կուսակցության, քաղաքական ուժի համար չի գալիս, այլ գալիս է հենց Հայաստանի, Արցախի համար։ Ես կարծում եմ, որ շարժումը շատ ավելի մեծ թափ կհավաքի, քանի որ սա համազգային շարժում է»։ Այս մասին այսօր Օragir.news-ի հետ զրույցում ասաց «5165» շարժման անդամ Արսեն Գրիգորյանը՝ պատասխանելով Օragir.news-ի այն հարցին, թե կարծիքներ կան, որ շարժումը գնալով մարում է, ինչ է մտածում ինքն այդ մասին։

Անդրադառնալով արվեստի գործիչների մի մասի պասիվությանը շարժմանը սատարելու մասով՝ Գրիգորյանը ասաց․ «Հիմանկանում բոլորը բողոքում են այս վիճակից և կողմ են այս համազգային շարժմանը, կողմ են նաև այս ընդվզման շարժմանը, բայց որոշներին ինչ-որ մի բան կաշկանդում է միանալ մեզ, դրա համար ես միշտ կոչ եմ անում՝ ոչ մի բան չկա մեզ համար ավելի թանկ, քան մեր ընդհանրականը՝ մեր Հայաստանը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը