Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 12:51 24-09-2022

Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել ներգրավվել խաղաղ գործընթացում. Բլինկեն

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Թվիթերի իր էջում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ հարցերին:

«Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել ներգրավվել խաղաղ գործընթացում, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ»,- գրել է Բլինկենը` Նյու Յորքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով, որը ԱՄՆ պետքարտուղարը որակել է որպես լավ հանդիպում: