Արտաքին 4 տարի առաջ - 18:47 14-10-2021

Հայկական և ադրբեջանական կողմերին կոչ ենք անում փոխանակել գերիներին և ականապատ դաշտերի բոլոր քարտեզները. Զախարովա

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համապատասխան քայլեր է իրականացնում՝ պարզելու Մարտակերտի շրջանում ադրբեջանական հրաձգության հետևանքով խաղաղ բնակչի զոհվելու հանգամանքները։ Այս մասին ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ցավակցություն հայտնելով զոհվածի բոլոր հարազատներին և մերձավորներին։

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում ադրբեջանական կողմի հրաձգության հետևանքով մահացու վիրավորվել է խաղաղ բնակիչ։

«Իրենց պատասխանատվության գոտում միջադեպեր թույլ չտալու ջանքերի համակարգման համար ռուս խաղաղապահները անընդհատ փոխգործակցության մեջ են Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբների հետ»,- նշել է նա։

ԱԳՆ ներկայացուցիչը նաև ասել է, որ սույն ողբերգական դեպքը հաստատում է երեք երկրների ղեկավարների բոլոր որոշումների և հայտարարությունների անշեղ կատարման կարևորությունը. «Մենք կոչ ենք անում երկու կողմին որքան հնարավոր է շուտ վերացնել առկա փոխադարձ գրգռիչ պահերը հումանիտար դաշտում, փոխանակել գերիներին բոլորին բոլորի դիմաց սկզբունքով և փոխանակել ականապատված դաշտերի քարտեզները լրիվ ծավալով»,- ընդգծել է Զախարովան։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի