Մամուլ 4 տարի առաջ - 10:31 24-09-2022

Խորհուրդ են տվել խուսափել «անկանխատեսելի հետևանքներից»․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Որևէ երկիր մեկնելիս Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ինչ-որ ձևաչափով անպայման հանդիպելու համար: Նպատակը առաջին հերթին այն է, որ ցույց տա, թե Սփյուռքում ինքը վստահություն և «ջերմ ընդունելություն» ունի: Վերջին հանդիպումը Վլադիվոստոկում էր, որտեղ, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, սարսափելի մեծ ջանքերի գնով էր հաջողվել նման մի հանդիպում «դասավորել»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Փաշինյանը կարգադրել է հանդիպումներ կազմակերպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ավելին՝ ցանկացել է նույնիսկ մեկնել հայաշատ Լոս Անջելես՝ այնտեղ էլ հանդիպում ունենալու:
Սակայն Նիկոլ Փաշինյանին հանրամատչելի ակնարկել են, որ ԱՄՆ հայ համայնքի գերակշիռ մեծամասնության շրջանում իր նկատմամբ առկա է շատ բացասական վերաբերմունք, ուստի ցանկալի է խուսափել «անկանխատեսելի հետևանքներից»: Խոստացվել է այնպիսի «ինչ-որ բան անել» Նյու Յորքում, որը կարելի լինի պատշաճ մատուցել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարումՈրևէ երկիր մեկնելիս Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ինչ-որ ձևաչափով անպայման հանդիպելու համար: Նպատակը առաջին հերթին այն է, որ ցույց տա, թե Սփյուռքում ինքը վստահություն և «ջերմ ընդունելություն» ունի: Վերջին հանդիպումը Վլադիվոստոկում էր, որտեղ, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, սարսափելի մեծ ջանքերի գնով էր հաջողվել նման մի հանդիպում «դասավորել»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Փաշինյանը կարգադրել է հանդիպումներ կազմակերպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ավելին՝ ցանկացել է նույնիսկ մեկնել հայաշատ Լոս Անջելես՝ այնտեղ էլ հանդիպում ունենալու:
Սակայն Նիկոլ Փաշինյանին հանրամատչելի ակնարկել են, որ ԱՄՆ հայ համայնքի գերակշիռ մեծամասնության շրջանում իր նկատմամբ առկա է շատ բացասական վերաբերմունք, ուստի ցանկալի է խուսափել «անկանխատեսելի հետևանքներից»: Խոստացվել է այնպիսի «ինչ-որ բան անել» Նյու Յորքում, որը կարելի լինի պատշաճ մատուցել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող