Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:49 23-09-2022

Մեր աշխատանքը և՛ կառավարության և՛ այլ մարմինների հետ բարելավվելու են․ Ավինյան

Տիգրան Ավինյանը համոզված է, որ մայրաքաղաքի ու քաղաքապետարանի առջև ծառացած բոլոր խնդիրները կարող են լուծվել աշխատանքները հիմնական երկու ուղղություններով կենտրոնացնելու դեպքում։

«Մենք պետք է խորապես վերանայենք մեր մոտեցումները՝ եկամուտների հավաքագրման առումով և այդ ուղղությամբ ռեֆորմներ իրականացնենք»,- Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստի ընթացքում ասաց Տիգրան Ավինյանը։

Ավինյանը պատրաստակամություն հայտեց գործնական քայլեր ձեռնարկելու նաև կառավարության ու պետական այլ կառույցների հետ՝ նաև առաջիկայում սպասվող գործակցության ուղղությամբ։

«Վստահեցնում եմ, որ այդ առումով մենք մի նոր զինվոր ունենք քաղաքապետարանում, որը շատ երկար ժամանակ աշխատել է բոլոր այդ մարմիների հետ, հասկանում է տրամաբանությունը, թե իրենք ինչպես են աշխատում, իրենց մտավախությունները, իրենց լավ ու վատ կողմերը։ Եվ ես վստահեցնում եմ ձեզ, որ մեր աշխատանքը, որոշ առումով, և՛ կառավարության և՛ այլ մարմինների հետ բարելավվելու են»,- հայտարարեց Ավինյանը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ