Ներքին 4 տարի առաջ - 14:17 21-09-2022

Մոսկվա-Երևան չվերթի տոմսերը վաճառվում են 700 հազարից մինչև մեկ միլիոն դրամով

Մոսկվա֊Երևան չվերթի տոմսը այսօր մի քանի ժամվա ընթացքում հասել են 700 հազարից մինչև մեկ միլիոն դրամի։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ տոմսերի թռիչքաձև աճի հիմնական պատճառը Ռուսաստանի ռազմաքաղաքական իրավիճակն է։

«Ժամեր առաջ Ռուսաստանի իշխանությունները հայտարարեցին մասնակի մոբիլիզացիայի մասին, մոտ 300 հազար մարդ պետք է մոբիլիզացվի, հիմա շատերը փորձում են օգտվելով հնարավորույունից՝ լքել Ռուսաստանը։ Նաև սա է պատճառը, որ պահանջարկը շատ մեծացել է։ Մյուս խնդիրը նրանում է, որ ռուսական ավիաընկերությունները դեռևս գտնվում են սանկցիաների տակ և չեն կարողանում ավելի շատ չվերթներ կազմակերպել»։

Տնտեսագետը նաև ընդգծեց, որ Ռուսաստանի հարավային շրջանների օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը։ Օրինակ, Ռոստովի, Մինվոդիի օդանավակայանները չեն աշխատում, ուստի հիմնականում չվերթերը կատարվում են Մոսկվայից կամ մյուս խոշոր քաղաքներից։

«Ըստ էության՝ պահանջարկը կտրուկ մեծացել է, առաջարկը՝ պակասել, սա էլ հանգեցրել է տոմսերի արժեքի շեշտակի աճին»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին