Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 00:40 21-09-2022

Նոյեմբերյանում 35-ամյա տղամարդը խանութում դանակահարել է իր կնոջը

Սեպտեմբերի 16-ին, կեսօրին մոտ, Նոյեմբերյանում դանակահարություն էր եղել։ 35-ամյա մի տղամարդ գնացել էր կնոջ աշխատավայր՝ խանութ։ Անձնական հարցերի շուրջ վիճել էր նրա հետ ու դանակով հարվածներ հասցրել:

Րոպեներ անց բաժնում հաղորդում էր ստացվել «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից. Տուժած կինը հոսպիտալացվել էր։ Ախտորոշվել էր «որովայինի կտրած-ծակած վերք»:

Դեպքի վայր և բուժհաստատություն մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Արդյունքում 35-ամյա տղամարդը ներկայացել է տեղի իրավապահներին՝ հետը բերելով հանցագործության գործիք դանակը։ Նա ձերբակալվել է:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է