Ներքին 4 տարի առաջ - 23:24 18-09-2022

Ալավերդիում և Վանաձորում բնակիչները երկու օր է՝ ադրբեջանցիների են տեսնում

«էսօր ամբողջ օրը ալավերդցիները խոսում են, որ երեկ` ուշ ժամի, ոչ տեղական հագ ու կապով ու արտաքինով մարդիկ են երևացել վատ հայերենով ու ռուսերենով հարցեր տվել մարդկանց` ինչքան է հեռու ադրբեջանը և այլն, ապա անհետացել։ Իբր մեկ այլ թաղամասում մի երեխայի կոնֆետ ու փող են առաջարկել, որ նստի իրենց մեքենան և իբր երեխան փախել է։ Գիշերը տղամարդիկ փնտրել են օտարaկանին, չեն գտել։ Պաշտոնական բան չկա, ասեկոսենե՞ր են, մարդկանց ուշադրությունը շեղելու, թե իրականություն ա»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Հրաչյա Պապինյանը։

Oragir.news-ը կապվեց Պապինյանի հետ՝ հարցնելով, թե արդյոք նրանք ադրբեջանցիներ են եղել, և ինչ տրամադրվածություն կա քաղաքում: Նա պատասխանեց. «Հրապարակումից հետո ինձ գրեցին Գյուլագարակից, և հաստատեցին դրա հարյուր տոկոս ճշմարտացի լինելը։ Այսօր էլ՝ Գյուլագարակի ճանապարհին են պարեկներն ինչ-որ հսկողություններ իրականացրել, իսկ երեկ արդեն ոստիկաններն են շրջել, մարդկանց հետ զրուցել, թե ով ինչ է տեսել։ Գյուլագարակի դեպքում ասում էին, որ անգամ անտառներում են թաքնված եղել, կեսին բռնել են, կեսին դեռ չէ։ Ես չգիտեմ, դիվերսանտներ են, թե՝ ոչ, բայց ենթադրում եմ, որ պաշտոնական հայտարարությունից հետո, որ երկու դիվերսիոն խումբ է ներթափանցել Հայաստան, նրանք են»։

Պապինյանի խոսքով՝ Վանաձորում էլ, Ալավերդիում էլ, պաշտոնապես նման հայտարարություն չի եղել. «Բայց մարդիկ իրար վախեցնելու բաներ են ասում, հիմա Ալավերդիում, օրինակ, մեկը մյուսին ասում է՝ դռները փակ պահեք, անծանոթ թխկոցներին մինչև չիմանաք ով է, մի՛ բացեք, այդպիսի անհանգստացնող բաներ»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ