Ներքին 4 տարի առաջ - 12:05 17-09-2022

Վարդենիսից մինչև Կապան Ալեն Սիմոնյանը խուճապային տրամադրություններ է առաջացնում․ նման հայտարարություն թշնամին կարող էր անել․ Հայկ Նահապետյան

Առնվազն 2 պաշտոնատար անձ կա, որոնք եթե նպատակահարմար գտնեն՝ կարող էին բարձրաձայնել հակառակորդի ներթափանցման մասին, դրանք ԳՇ պետ ու ԱԱԾ տնօրենն են։ Հաշվի առնելով, որ խոսքը ներթափանցման մասին է, ԱԱԾ որոշ կառույցներ, բնականաբար, նույնպես զբաղված են լինելու այդ ներթափանցած խմբերի չեզոքացման աշխատանքներով։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե կա հակառակորդի ներթափանցած 1-2 խումբ, որոնց որոնողական աշխատանքներ են տարվում։

«Ինձ համար ևս տարօրինակ է, որ այդ մասին բարձրաձայնում է ԱԺ նախագահի պարտականությունները կատարող անձը։ Իսկ սա ցույց է տալիս, որ Հայաստանում կա կառավարման քաոս։ Երկրի ի պաշտոնե երկրորդ դեմքը չգիտի՝ դա իր գործառույթների մեջ մտնո՞ւմ է, թե՞ չի մտնում, անհարժեշտություն կա՞ դրա մասին ասել, թե՞ պետք չէ ասել։ Կատարյալ քաոս է, սա նույն է, երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր, զորակոչ չենք անում, բայց կամավորները թող գնան։ Այդ մարդիկ օրենք չեն կարդացել՝ ոչ զորակոչի վերաբերյալ, ոչ այն մասին, թե ստեղծված իրավիճակում ռազմական դրություն կարելի է, թե չի կարելի հայտարարել, հայտարարման կամ չհայտարարման համար ինչ բավարար հիմքեր կան։ Այս մարդիկ իրենց «չգիտելիքներով» ու իրենց «չհասկացողություններով» են կառավարում, որի հետևանքերը համապատարծ պարտությունն է լինելու՝ բոլոր ոլորտներում, որովհետև մեր հարևան երկրները, կառավարում են մասնագետները, իսկ մասնագետները միշտ էլ հաղթում են «չմասնագետներին»»։

Նրա դիտարկմամբ՝ անգամ եթե նման թափանցում կա, եթե այդ թափանցումը այնքան վտանգավոր է, որ մենք քաղաքացիների ֆիզիկական անվտանգության համար վտանգ ներկայացնի, ապա կառույցները պետք է իրազեկեն սահմանային քաղաքների բնակիչներին, որոնք կարող են օգնել բանակային ստոաբաժանումներին, ԱԱԾ ստորաբաժանումներին։

«Կարգն է այդպիսին։ Ես կարծում եմ, որ եթե ներթափանցում իրականում կա, դա իրենց կողմից հերթական բլթոցին է, ու խուճապային տրամադրություններրը ստեղծելը, որովհետև տեղանքի մասին ոչինչ չի ասվում, իսկ դա նշանակում է, որ քանի որ սեպտեմբերի 13-ից ռազմական գործողություների աշխարհագրությունը ընդգրկում էր Վարդենիսից մինչև Կապան, հետևավար, այդ ամբողջ հատվածի բնակավայրերի բնակիչները հիմա ահ ու սարսափի մեջ են։ Իրենք մտածում են, որ ներթափանցումը իրենց մոտից է եղել։ Նման բան կարող էր թշնամին ասել, խուճապ առաջացնելու համար։ Ցանկացած պատերազմում կարևորագույն սյունիերից մեկը հենց խուճապ առաջացնելն է, հիմա փաստորեն հակառակորդը չի առաջացնում, այլ Ալեն Սիմոնյանն է առաջացնում՝ իր տգիտությամբ։ Միայն ազդեցությն գործակալը կարող է նման բան ասել, փաստն այն է, որ Վարդենիսից մինչև Կապան Ալեն Սիմոնյանը խուճապային տրամադրություններ է առաջացնում»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում