«Նախ, էս շրջափակումը սարքած ա, բայց կոնկրետ ում կողմից՝ մտածել է պետք։ Ապրանքը Ղարաբաղ է մտնում, ու գները բարձրանում են միանգամից․ չէ՞ որ մի տեղից մտնում ա էդ ապրանքը։ Գուցե Ադրբեջա՞նն ա տալիս սպեկուլյանտներին, որ վաճառեն, գուցե մեկ այլ ճանապարհով, բայց կա այդ ճանապարհը․ չէ՞ որ ապրանքը մտնում Է։ Սա պարզ տրամաբանություն է»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հայաստանի և Արցախի հույների «Պատրիդա» կազմակերպության նախագահ Էդուարդ Պոլատովը։
Էդուրարդ Պոլատովն ասում է․ «Երբ այս մասին բարձրաձայնում եմ սոցցանցերում, միանգամից էջս արգելափակում են»։
«Ու՞մ է ձեռնտու բլոկադան․ Ղարաբաղի կառավարությանը։ Ինչո՞ւ Արայիկ Հարությունյանը «զապաս» չի արել, կամ մյուս օլիգարխները։ Ամբողջ Ղարաբաղը ցորեն ա։ Դա ձեռնտու է Ղարաբաղի սպեկուլյանտներին, որոնցից մեկի անունը տվեցի․ էն Արայիկ Հարությունյանը, որը հանձնել ա Թալիշն ու Մատաղիսը՝ երկու բերքատու գյուղ։ Մատաղիսում եղել է ջրի պաշարների մեծ լիճ։ Խողովակները, որոնք դեռ սովետի ժամանակներից 400 կմ քաշված են եղել մինչև Բաքու, դեմոնտաժ չեն արվել առաջին պատերազմից հետո։ Այսինքն, նույն ջուրը նույն խողովակով գնում է Բաքու։ Խմելու ջուրը, որը սկսում է Վարդենիսից, հավաքվում է Մատաղիսի լճում ու գնում Բաքու։ Չեմ ասում Սարսանգը․ նույն ջուրն ա, բայց խողովակներ չկան։ Մեր հողերը ծախել են։ Նախագահը, որը հող ա կորցրել, բոլոր նորմալ երկրներում հրաժարական է տալիս։ Կարո՞ղ ա՝ մաֆիա ա։ Ես հիշում եմ՝ ոնց ա Արայիկը ընտրվել․ ես միջազգային դիտորդ էի։ Ինչ դելեգացիա ա գնացել Հայաստանից՝ Արայիկ Հարությունյանին օգնելու»,- մանրամասնում է Էդուարդ Պոլատովը։
Մանրամասները՝ տեսանյութում։