Մամուլ 4 տարի առաջ - 09:26 17-09-2022

Նորից ընտրությունների թեման է շոշափվում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանական թիմում հանրաքվեի կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ խոսակցություններ են սկսել ծավալվել։ Ոմանք կարծում են՝ եթե իրադարձություններն այնպես զարգանան, որ Ադրբեջանն օղակը սեղմի, Փաշինյանը խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար պետք է հանրաքվե հայտարարի՝ ողջ պատասխանատվությունը թողնելով ժողովրդի ուսերին։
Կամ էլ՝ հրաժարական ներկայացնի, հայտարարվեն նոր արտահերթ ընտրություններ, որի գլխավոր կարգախոսը պետք է լինի՝ ինձ մանդատ տվեք, որ գնամ ստորագրեմ խաղաղության պայմանագիրը, եթե չեք ուզում, որ պատերազմը հավերժ շարունակվի, եւ ազգը դանդաղ վերանա։
Այս տարբերակով կկարողանա երկարաձգել իր իշխանությունը։ Որոշ տեղեկություններով՝ իշխող թիմի սորոսական հատվածը խաղաղության պայմանագրի ամենաակտիվ ջատագովն է ու կողմ է ե՛ւ ստորագրելուն, ե՛ւ արտահերթ ընտրություններին՝ Արցախի հարցից հրաժարվելու գնով։ Նրանք կարծում են, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր Հայաստանում հասնել տեւական խաղաղության։ Մյուսների մեջ կասկածներ կան, որ սա ճիշտ ճանապարհ է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան