Սպորտ 3 տարի առաջ - 18:18 11-09-2022

«Ռեալը» գերվստահ հաղթանակ տարավ «Մալյորկայի» նկատմամբ

Ֆուտբոլի Իսպանիայի Լա լիգայի 5-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալել էր «Մալյորկային»։

«Արքայական» ակումբը կամային հաղթանակ տարավ 4։1 հաշվով։ Հանդիպման 35-րդ րոպեին Վեդատ Մուրիքին բացել է հաշիվը։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում շքեղ գոլի հեղինակ է դարձել Ֆեդե Վալվերդեն՝ հավասարեցնելով հաշիվը։ 72-րդ րոպեին Ռոդրիգոյի փոխանցումից հետո Վինիսիուսը գոլի հեղինակ է դարձել՝ առաջ մղելով իր թիմին։ Հաջորդիվ տանտերերը մեծացրել են առավելությունը. հիմնական ժամանակի նախավերջին րոպեին գոլի հեղինակ է դարձել Ռոդրիգոն։ Ավելացված 3-րդ րոպեին «Ռեալը» նաև 4-րդ գոլն է խփել. վերջնարդյունքը ձևակերպել է Անտոնիո Ռուդիգերը։

Կառլո Անչելոտիի գլխավորած «Ռեալը» 5 հանդիպումներից հետո 100 %-անոց արդյունքով՝ 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հանդիպման տեսությունը.


Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը