ՀՊԼ․ «Փյունիկը» և «Արարատ-Արմենիան» գերվստահ հաղթանակ տարան
copy image url

ՀՊԼ․ «Փյունիկը» և «Արարատ-Արմենիան» գերվստահ հաղթանակ տարան

Սպորտ 1 տարի առաջ - 21:28 02-11-2023
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի շրջանակում կայացել են 2 հանդիպումներ։

«Փյունիկը» 6։0 հաշվով ջախջախել է «Վանին»․ դուբլի հեղինակ է դարձել Յուսուֆ Օտուբանջոն, մեկական անգամ գոլով աչքի են ընկել Հենդրիկսը, Մարմենտինին, Հովհաննես Հարությունյանը և Լևոն Վարդանյանը։

«Արարատ-Արմենիան» նույնպես վստահ հաղթանակ է տարել՝ 4։1 հաշվով առավելության հասնելով ԲԿՄԱ-ի նկատմամբ․ «Արարատ-Արմենիայի» գոլերը խփել են Տենտոն Յենեն, Մոհամեդ Յատարան, Ալեմաոն և Արտյոմ Ավանեսյանը, իսկ «բանակայինների» միակ գոլը խփել է Գրենիկ Պետրոսյանը։

«Փյունիկը» 39 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ «Արարատ-Արմենիային» գերազանցելով 7 միավոր։