Մամուլ 4 տարի առաջ - 08:42 09-09-2022

ՔՊ դեսանտը Սիսիանում է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«ՔՊ-ն, պարզվում է, հավատում է սիմվոլներին՝ սեպտեմբերի 25-ին կայանալիք Սիսիանի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը սկսել է սեպտեմբերի 7-ին, երեկոյան ժամը 7-ին, քվեաթերթիկում էլ 7-րդ համարն է։ Հույս ունեն, որ յոթերի համընկնումով քարոզարշավն իրենց համար հաջող է լինելու։

Առաջին հավաքն անցկացվել է Սիսիանի մշակույթի տան դահլիճում, որտեղ բավականին շատ մարդ է եղել, թեեւ մեծ մասը՝ պարտադրված։ Սիսիանի ԲԿ աշխատակիցներից մեկը մեզ ասաց, որ ԲԿ տնօրեն, ՔՊ ցուցակի երրորդ համար Անիկ Գրիգորյանը սպառնացել է՝ ով չգա, կազատվի աշխատանքից, եւ հավաքի վայրում ներկա-բացակա է արել աշխատողներին։ Ներկա են եղել նաեւ մանկապարտեզի աշխատակիցները՝ ընտանիքներով, որոնց եւս համայնքապետարանից հրահանգել են գալ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց