Ներքին 3 տարի առաջ - 12:54 03-09-2022

Փոխվարչապետ Մաթևոսյանը մասնակցել է «Գյումրու օր-2022» և «Երևանի օրերը Գյումրիում» խորագրով միջոցառմանը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 2-ին Շիրակի մարզում մասնակցել է «Գյումրու օր-2022» և «Երևանի օրերը Գյումրիում» խորագրով միջոցառմանը:

Վերջինին մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, մարզպետներ, պաշտոնատար այլ անձինք:

Փոխվարչապետը, նախքան միջոցառման մեկնարկը, մոմ է վառել քաղաքի Սբ Աստվածածին (Յոթվերք) եկեղեցում, այնուհետև այցելել է «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի կազմում գործող Գյումրու համայնքային ցուցասրահ, ծանոթացել այնտեղ պահվող հավաքածուներին և ցուցանմուշներին:

Համբարձում Մաթևոսյանը Վարդանանց հրապարակում, «Գյումրու օր» և «Երևանի օրերը Գյումրիում» տոնակատարությունների ավարտը ազդարարող միջոցառման ժամանակ, շնորհավորել է գյումրեցիներին քաղաքի օրվա կապակցությամբ և նշել, որ վարպետների քաղաքի օր նշելն արդեն վերածվել է սպասված ու սիրելի ավանդույթի ոչ միայն գյումրեցիների, այլ նաև Հայաստանի այլ մարզերի բնակիչների ու երևանաբնակների համար։

«Սիրելի՛ գյումրեցիներ, այս տոնի իրական հերոսները դուք եք, դուք եք ապրեցնում, նոր գույն ու շունչ հաղորդում քաղաքին, ձեր յուրահատուկ հումորով լավատեսություն ու բարձր տրամադրություն փոխանցում քաղաքի հյուրերին, ովքեր Գյումրուց հեռանում են՝ մտքում անպայման ունենալով վերադառնալու ցանկություն։
Գյումրին հպարտություն և ուժ է։ Դրա շնորհիվ է գյումրեցին կարողանում, այդքան փորձությունների միջով անցնելուց հետո, կրկին գրկաբաց ու ժպիտով դիմավորել ամենքիս։ Այսօր էլ, մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում, մենք արարում ենք, նոր քար ավելացնում ստեղծածին, կառուցում ու շենացնում ենք Հայաստանը՝ դրանով իսկ ցույց տալով մեր սերն առ հայրենիք»,-ասել է Համբարձում Մաթևոսյանը, հավելելով, որ երկու օր առաջ մարզային այցով Շիրակի մարզում գտնվելու ժամանակ եղել է ակտիվ շինհրապարակներում՝ բարեկարգվող «Բարեկամության» այգում, նոր կառուցվող դպրոցի, մանկապարտեզի, սպորտային համալիրի, ասֆալտապատվող ճանապարհների տարածքում։

«Օրս համարեցի ստացված՝ հատկապես մի զրույցից հետո, երբ դպրոցի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներում ներգրավված շինարարից իմացա, որ տարիներ շարունակ այլ երկրներում աշխատելուց հետո, ընկերներով որոշել են վերադառնալ հայրենիք ու Հայաստանում շարունակել իրենց աշխատանքը։
Շատ եմ ցանկանում, որ այս օրինակը լինի վարակիչ, որ Հայաստան վերադարձողների, մայր հողում իրենց ապագան տեսնող և կերտող հայրենակիցների թիվը տարեցտարի ավելանա։ Դրան կարող ենք հասնել մենք՝ նվիրված աշխատանքի, մեր հողն ու ջուրը սիրելու, պահպանելու ու հայրենիքը շենացնելու միջոցով։
Չեմ ցանկանում այս օրով Ձեզ ծանրաբեռնել թվերով, վիճակագրությամբ՝ ցույց տալու համար, թե Կառավարությունը որքան է կարևորում տարածքային համաչափ զարգացումը, որքան է կարևորում մարզաբնակ մեր հայրենակիցների համար հենց մարզերում ապրել-արարելու համար պատշաճ ու արժանավայել միջավայր ապահովելը։ Դրա վառ վկայությունը Ձեր շուրջը կատարվող շինարարություններն են, տարեցտարի ավելացող տուրիստական հոսքերն են ու ոչ միայն։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ Գյումրու օրվա առիթով՝ յուրաքանչյուրիդ ցանկանալով առողջություն, հաջողություն և լավատեսություն:
Տոնդ շնորհավոր, սիրելի՛ Գյումրի»,-ասել է նա:
Միջոցառումն ավարտվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և «Ռեինկարնացիա»-ի համերգով:

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
09:51 Մենք կերազեինք, որ ուզբեկները գան Բելառուս, որպեսզի բելառուսական հողը չդատարկվի. Լուկաշենկո
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան
17:08 Նա լուսավորում է իմ ամբողջ աշխարհը. Արսեն Սաֆարյանի դուստրը Եգիպտոսից լուսանկարներ է հրապարակել սիրելիի հետ
19:12 Ընտրողները դատի են տվել Նիկոլ Փաշինյանին
15:32 Վահան Միրաքյանն ու Ռուզաննա Մանուչարյանը շքեղ բնակարան են գնել
16:00 Ամուսնուս անհիմն թիրախավորել են. իրականում ով է արջի մորթի վաճառողն ու ինչ կապ ունի ՊԵԿ-ի հետ
09:00 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի համախառն վնասը ավելացել է 15 մլրդ դրամով