Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:33 02-09-2022

Գյումրին հերթական անգամ նշում է Քաղաքի օրը

Գյումրին սեպտեմբերի 2-ին նշում է Քաղաքի օրը: Միջոցառումները քաղաքի կենտրոնական հատվածում են՝ Ռուսթավելի, Աբովյան փողոցներում ու «Թատերական» հրապարակում: Տոնի շրջանակներում անցկացվում են արհեստի ու արվեստի տոնավաճառներ, մանկական և երիտասարդական համերգային հարթակներ, ցուցահանդեսներ: Այս անգամ տոնը համընկավ նաև «Երևանի օրերը Գյումրիում» տոնակատարության հետ, որի շրջանակներում անցկացվում է «Գյումրի. վարպետաց քաղաք» խորագրով արհեստի ու արվեստի տոնավաճառ:

Գյումրիի տոնին մասնակցում է նաև Երևանի քաղաքապետ՝ Հրաչյա Սարգսյանը, ով լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց՝ ջերմ, գրկաբաց ու երաժշտական տրամադրություն է Գյումրիում: «Բացսրտությունը, յուրահատուկ մտածելակերպը, հումորն անպակաս են։ Կարծում եմ, որ սա է ստիպում, որ գյումրեցիներն էլ ավելի ստեղծագործ լինեն: Փոքր քանակի մեջ բավական մեծ արվեստագետներ կան, թող իրենց արվեստով լցնեն Հայաստանը»,-շնորհավորելով գյումրեցիներին` նշեց Հրաչյա Սարգսյանը: Տոնի օրը շնորհավորանքներ ընդունել և փոխադարձ պատասխանելուն զուգահեռ Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը չի հերքում՝ Գյումրիում դեռ շատ անելիքներ կան:

«Գյումրիում շատ հաճելի ու տրամադրող միջավայր է, կարծում են վարպետների շփումը ստացված է: Գյումրեցի հենց ասում ենք, միանգամից պատկերացնում եմ այս ջերմ քաղաքը, իր հյուրընկալությամբ, իր գողտրիկ ճարտարապետությամբ և այն ամենը, ինչը կոլորիտային է: Միշտ այսպիսին մնացեք»,- նշեց Երևանի քաղաքապետարանի Տուրիզմի բաժնի ղեկավար Գևորգ Օրբելյանը: Քաղաքում տոնական միջոցառումները կշարունակվեն ողջ օրվա ընթացքում, իսկ տոնակատարությունների ավարտը կազդարարվի համերգով՝ ժամը 19:00-ից Վարդանանց հրապարակի գլխավոր բեմում կլինեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և «Ռեինկարնացիա»-ն:

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում
17:21 Հայաստանի քաղաքացին մեղր է ուտում, բայց չգիտի, որ դրա մեջ անտիբիոտիկների բարձր մակարդակ կա