Ներքին 4 տարի առաջ - 14:05 01-09-2022

Չեղած ռումբը տեսնում են, եղած լրագրողին` ոչ

«Ռումբը չի գտնվել։ Քրեական վարույթ է նախաձեռնվել, վարույթը գտնվում է Ստեփանավանի քննչական բաժնում»,-այս մասին Оragir.news-ին ասացին Ոստիկանության Տաշիրի բաժնից։

Oragir.news-ը կապվեց ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, ռումբի տեղադրման մասին ահազանգից մանրամասներ ճշտելու։ Սակայն նրանք չպատասխանեցին մեր հարցին և պնդեցին գրավոր հարուցում ուղակել․ «Մեզ դիմեք պաշտոնապես գրությունով, մենք ձեզ պաշտոնապես կպատասխանենք, այդքանը կարող եմ ասել, այլ մանրամասներ չեմ ցանկանում ասել։ Ես ձեզ չեմ տեսնում և չգիտեմ դուք հաստատ լրագրող եք, թե լրագրող չեք»,-ասաց քննչական բաժնի աշխատակիցը, այնուհետև նշեց, որ զանգահարողը կարող է ցանկացած տվյալներով ներկայանալ։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻՆ-ից հայտնել էին, որ օգոստոսի 30-ին, ժամը 17։15-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ ոստիկանության Տաշիրի բաժնի հետնամասում ռումբ էր տեղադրված:

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում