Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 19:44 31-08-2022

«Սուրմալու»-ում ապրանքների գնային փոփոխություն չի եղել. գնորդ չկա

«Սուրմալու»-ի առևտրի կենտրոնը օգոստոսի 14-ի ողբերգական պայթյունից հետո մասամբ աշխատում է։ Վերանորոգումներ որոշ տաղավարներում արել-ավարտել են տնտեսվարողները, մեծամասամբ՝ հենց իրենց միջոցներով։

Oragir.news-ը «Սուրմալու» առևտրի կենտրոնում հարցրեց տնտեսվարողներից, թե պայթյունից հետո կա՞ն գնորդներ, թե՞ ոչ, արդյո՞ք գնային փոփոխություններ կան և սպասու՞մ են փոխհատուցումների, թե՞ ոչ, ովքեր մեզ հետ զրույցում ասացին, որ որևէ փոխհատուցման չեն սպասում. «Մենք մեր միջոցներով ենք վերանորոգել պայթյունի հետևանքով առաջացած տաղավարի առաստաղի վերանորոգման աշխատանքները։ Մարդիկ կան, ովքեր միլիոնավոր դոլարների վնաս են կրել, թող իրենց փոխհատուցում տան»։

Իսկ մեկ այլ տնտեսվարող ասաց, որ որևէ հաճախորդ չի գալիս, որովհետև մեծամասամբ մտածում են, որ առևտրի կենտրոնը փակ է, որոշներն էլ՝ պարզապես վախենում են. «Հիմնականում գալիս են մեր հարյուր տարվա մշտական հաճախորդները»։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցավ պայթյուն, որի արդյունքում հայտնաբերվել է 16 անձանց դի, մեկ քաղաքացու մարմին այդպես էլ հայտնաբերել չի հաջողվել։

Հավելենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվածներից մեկը առևտրի կենտրոնի փոխտնօրենն է, մյուսը՝ պայթած տարածքի վարձակալը:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա