Ներքին 4 տարի առաջ - 19:36 31-08-2022

Դումանյանի կինը, օգնական Արմանը և Արցախը

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի կինը` Անահիտ Դումանյան-Մանասյանը, ընդգծված ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունի և արմատապես համաձայն չէ ներկա իշխանության վարած կործանարար քաղաքականության հետ։ Սա թերևս պատահական չէ, քանի որ նա հայտնի քաղաքագետ և փիլիսոփա, արցախյան հիմնախնդրի փորձագետ Ալեքսանդր Մանասյանի դուստրն է։

Իր մտահոգությունների մասին տիկինը պարբերաբար գրառումներ է կատարում ֆեյսբուքյան իր էջում, որտեղ խիստ ու անխնա քննադատում է իշխող վարչախմբին։ Սա, իհարկե, չի խանգարում ամուսնուն՝ բարձր աշխատավարձով ու ճոխ պարգևավճարներով գործող կառավարության կազմում աշխատելու։ Մի կողմից, իհարկե, ողջունելի է նման բազմակարծության մթնոլորտի առկայությունը նախարար Դումանյանի ընտանիքում, բայց մյուս կողմից էլ` չի բացառվում, որ մոտ ապագայում տիկինը ստիպված կլինի հայտնել, թե գրառումների հեղինակն ինքը չի եղել, որ հեռախոսն էր կորցրել կամ էլ օգնական Արմանն էր գրել, ինչպես բազմիցս եղել է այս իշխանությունների պարագայում։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում