Սպորտ 7 ամիս առաջ - 19:04 15-12-2025

Արմանը պետք է մենամարտեր տիտղոսի համար. Մախաչևը՝ Ծառուկյանի մասին

UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մեկնաբանել է թեթև քաշային կարգում ստեղծված իրավիճակը, որտեղ ժամանակավոր տիտղոսի համար կմենամարտեն Փեդի Փիմբլեթը և Ջասթին Գեյջին։

«Թող կազմակերպությունը չնեղանա, բայց հիմա ինձ համար ավելի ու ավելի անհասկանալի մենամարտեր են տեղի ունենում։ Կարծում եմ՝ Արմանը պետք է մենամարտեր տիտղոսի համար։ Բայց Արմանը հիմա չի մենամարտի, կմենամարտեն Փիմբլեթն ու Գեյջին։ Ով էլ հաղթի նրանցից, կմենամարտի Իլյա Թոփուրիայի հետ։ Սա նշանակում է, որ Արմանը պետք է ևս մեկ տարի սպասի։

Իմ կարիերայում էլ էր այդպես։ Ես 10 մենամարտ անցկացրի, որպեսզի հասնեմ տիտղոսին՝ 10 հաղթական մենամարտ։ Արմանը, հավանաբար, պետք է մի փոքր սպասի, համբերի», — ասել է Մախաչևը Red Corner MMA YouTube ալիքին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Փեդի Փիմբլեթը և Ջասթին Գեյջին կմենամարտեն UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր գոտու համար UFC 324-ում, որը կկայանա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում՝ 2026 թվականի հունվարի 25-ին։ Այնուհետև, ըստ UFC-ի նախագահ Դանա Ուայթի, մենամարտի հաղթողը կհանդիպի նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Թոփուրիայի հետ, որը անձնական խնդիրների պատճառով կարճատև դադար է վերցրել։
Աղբյուրը՝ Armsport.am:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից