Մամուլ 4 տարի առաջ - 08:25 31-08-2022

Փաշինյանի հերթական շոուի զոհը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախից Երեւան գալու ճանապարհին, երեկ՝ կեսօրին բերման է ենթարկվել ու ձերբակալվել Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։ Նրան հարցաքննել էին պատերազմի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Թե ինչու պատերազմից 2 տարի անց, Արցախում կարծում են, որ նա Նիկոլ Փաշինյանի հերթական շոուի զոհն է։ Բանն այն է, որ պատերազմում զոհվածների եւ անհետ կորածների ծնողները վերջին օրերին բողոքի ակցիաներ են անում՝ Փաշինյանին ձերբակալելու պահանջով: Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ ոչ թե ինքն է գլխավոր մեղավորը, այլ՝ մյուսները, այդ թվում՝ Միշան։ Հակառակ դեպքում Արզումանյանին նախ կծանուցեին, կկանչեին հարցաքննության, ոչ թե դավադրաբար կձերբակալեին, այն էլ՝ Երեւանի ճանապարհին։ Ավելի ուշ Արայիկ Հարությունյանի խոսնակը հայտարարեց.

«Գեներալ Արզումանյանին նախագահը համարում է մեր լավագույն զորահրամանատարներից մեկը, ով ունի անցած փառավոր ճանապարհ: Անուրանալի են նրա գործադրած ջանքերը նաեւ 2020թ. պատերազմի ժամանակ․․․ Ձերբակալության հետ կապված իրավիճակի զարգացումները գտնվում են նախագահ ուշադրության կենտրոնում»: Մենք տեղեկացանք, որ մի քանի դրվագով են մեղադրանք առաջադրել Միշա Արզումանյանին` հատկապես Շուշին հանձնելու մասով, չնայած նա ՊԲ հրամանատարությունը ստանձնել է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին` Ջալալ Հարությունյանի վիրավորվելուց հետո, երբ այլեւս հնարավոր չէր փոխել դեպքերի ընթացքը, որովհետեւ հայկական բանակն արդեն 100 կիլոմետրից ավելի նահանջել էր»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Այս թեմային ավելի վաղ անդրադարձել էր նաև Oragir.news-ը։ Նյութը կարող եք կարդալ հետևյալ հղումով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ