Ներքին 4 տարի առաջ - 21:31 27-08-2022

Ով է Ակունքի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն

Սեպտեմբերի 25-ին հանրապետության մի շարք համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։

Կոտայքի մարզի Ակունք համայնքում ՔՊ-ի ցուցակը գլխավորելու է Հունան Ռուբինյանը, որը համայնքապետ է անհիշելի ժամանակներից։

Տեղի մեր աղբյուրները հետաքրքիր մանրամասներ պատմեցին Ռուբինյանի մասին։ Ասում են, որ Ռուբինյանը համայնքապետ եղած ժամանակահատվածում հասցրել է «ձկանոցի» (այդ տարածքում ռեստորանները այդպես են հայտնի) տեր դառնալ։ Ռուբինյանը մի յուրահատուկ «շնորհք» էլ ունի՝ բոլոր ժամանակներում կարողացել է լեզու գտնել իշխանությունների հետ։ Նա նախկինում հանդես էր գալիս հանրապետականների հետ, հետո, երբ Ծառուկյանի ազդեցությունը մեծացավ Կոտայքում, Ռուբինյանը դարձավ նրա թիմակիցը, իսկ երբ սրվեցին ՀՀԿ և ԲՀԿ հարաբերությունները, խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որպեսզի երկու կողմերն էլ գոհ մնա, Ռուբինյանի ղեկավարած համայնքում աներևեկայելի բան տեղի ունեցավ․ համայնքից 503 ձայն ստացավ ՀՀԿ-ն, 503 ձայն էլ ԲՀԿ-ն։ Հետագայում, երբ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի հարաբերությունները կարգավորվեցին, և Կոտայքի մարզպետ նշանակվեց Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը, Հունան Ռուբինյանը այս անգամ էլ ԲՀԿ-ով առաջադրվեց Ակունք խոշորացված համայնքի համայնքապետի թեկնածու, ապա դարձավ համայնքապետ։

Մեզ ասացին, որ երբ Հայաստանում 2018-ին իշխանափոխություն եղավ, Ռուբինյանը առաջիններից է եղել, որ անմիջապես անցել է ՔՊ-ի կողմը։

Ակունք համայնքի մեջ է ներառված նաև Նոր Գյուղ համայնքը, որտեղ տուն ունի ներկայիս ՊՎԾ պետ, բայց հոգով-սրտով մշտապես Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Հունան Ռուբինյանը Ռոմանոս Պետրոսյանի տան փողոցի ջրի, ճանապարհի հարցը լուծել է համայնքի բյուջեով ու դարձել Ռոմանոս Պետրոսյանի սիրելին։ Ի դեպ, մեզ նաև փոխանցեցին, որ նախկինում Հունան Ռուբինյանն ասել է, թե ՔՊ-ի ցուցակով չի առաջադրվի, սակայն երբ առաջադրվել է, մարդիկ հարց են տվել, թե ինչպես է առաջադրվել, եթե նախկինում ասում էր, որ չի առաջադրվելու։ Ռուբինյանն էլ ասել է, որ եթե մերժեր ՔՊ-ի առաջարկը, ապա դատախազությունը իր դեմ քրգործ կհարուցեր։

Մեզ ասացին նաև, որ երեկվանից էլ Ռուբինյանը սկսել է շրջել բնակավայրերով, հանդիպում է անօրինական շինություն ունեցողների, հողերի սեփականաշնորհման խնդիր ունեցողների, համայնքապետարանի հետ հարց ունեցողների հետ ու խոստանում է հարցերը լուծել, բայց միայն ընտրություններից հետո։ Այդ մարդիկ էլ սկսել են ծանոթ-բարեկամների զանգել, որ Ռուբինյանի օգտին քվեարկեն՝ ասելով, թե «պետքի վրով ա»։

Oragir.news-ը փորձեց այս հարցերի վերաբերյալ նաև Հունան Ռուբինյանի դիրքորոշումները իմանալ, գուցե նա ա՞յլ տեսանկյունից է իրողությունները դիտարկում։ Կապվեցինք վերջինիս հետ, ու հարցրինք, թե ինչու որոշեց ՔՊ-ով առաջադրվել, չէ՞ որ «նախկինների» ժամանակ էլ է երկար տարիներ աշխատել, սակայն, լսելով հարցը, Ռուբինյանը պատասխանեց, որ հեռախոսով ոչ մի հարցի չի պատասխանելու։

Ինչևէ, դա էլ համայնքապետի իրավունքն է։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը