Ներքին 4 տարի առաջ - 17:26 27-08-2022

Պարտավոր ենք ընտրել այն կառապանին, որն ունի նման ծանր իրավիճակներից երկիրը դուրս բերելու փորձ

Մինչ հայրենական կուսակցությունները, տարբեր մակարդակի քաղաքական և ռազմական գործիչներն ու վերլուծաբաները, հասարակական և լրագրողական միջավայրի ներկայացուցիչներն ու ֆեյսբուկյան օգտատերերը սեփական տեսլականն են ներկայացնեում աշխարհաքաղաքական բարդ ու անկանխատեսելի զարգացումների հորձանուտում հայտնված հայկական երկու պետականությունների անելիքների և նրանց սպասվող ոչ դյուրին հեռանկարի շուրջ, թշնամին, օգտվելով հայկական ապիկար իշխանությունների հանցավոր անգործությունից, աստծո յուրաքանչյուր օր սեղմում է մեր վզին փաթաթված մահվան օղակը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ հրապարակելով լուսանկար։

Այս բախտորոշ վիճակում, անգամ, կռիլովյան առակի հայտնի հերոսների օրինակով, ամեն մեկս մեր նախընտրած ուղղությամբ ենք ձգում <<փրկության>> սայլը և արդյունքում հայտնվում ավելի վատ վիճակում, քան կայինք երեկ: Վերջապես, ե՞րբ ենք գիտակցելու, որ սայլը շարժելու համար, գոնե այս ճակատագրական պահին, մենք պարտավոր ենք ընտրել այն կառապանին, որը որքան էլ հայտնի անհայրենիքների կողմից հանիրավի վարկաբեկված ու վարկաբեկվող, բայց իրականում ունի նման ծանր իրավիճակներից երկիրը դուրս բերելու անվիճելի փորձ...

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը