Մամուլ 3 տարի առաջ - 09:12 27-08-2022

Սուրմալուի պայթունի օրերին ԱԻ նախարարը, տեղակալն ու օգնականը «ռազբորկա» են արել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը շարքային քաղաքացիներից մեկի հետ հաշիվ մաքրելով է զբաղված եղել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, բացի տեսախցիկների առաջ մաքուր, չփոշոտված հագուստով ու փայփլուն կոշիկներով լուսանկարվելուց ու դրանք տարածելուց, նախարար Արմեն Փամբուխչյանը, փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը և նախարարի օգնական Հայկ Ստեփանյանը փրկարարների համար ջուր տանելու հորդոր հնչեցրած քաղաքացիներից մեկի հետ հարց-պատասխանի մեջ են մտել: Դա եղել է ոչ թե միջնորդավորված, այլ անձամբ են արել՝ պաշտոնական դիրքի գործադրմամբ կամ չարաշահմամբ:
«Ժողովորդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օգոստոսի 15-ին քաղաքացիներից մեկը Facebook-ի ուղիղ եթերով հայտարարել է, թե «Սուրմալու»-ում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող փրկարարները ջրի կարիք ունեն, ու լավ կլինի տղաներին ջուր հասցնել: Քաղաքացու խոսքերը նախարարի օգնական, «հեղափոխությունը պահպանող» Հայկ Ստեփանյանին են հասել, ինչից հետո նա գնացել, գտել է ուղիղ եթեր մտած քաղաքացուն ու պատասխան պահանջել: «Սուրմալու»-ի պայթյունի օրերին նախարար Փամբուխչյանի թիկունքին թիկնապահի հայացքով ու կեցվածքով կանգնած «պահապանի» հարցուպատասխանն, ըստ երևույթին, չի բավարարել լրջագույն կառույցի ղեկավարին, ու նախարար Արմեն Փամբուխչյանն անձմաբ է օգնության հասել լրատվամիջոցի դեմ ձվերով պայքարող իր օգնականին: Փամբուխյանին էլ նրա ախալքալաքցի տեղակալը՝ Արտյուշ Գրիգորյանն է ուղեկցել:
Երկու պետական բարձրաստիճան պաշտոնյաներն են փորձել պատասխաններ ստանալ «նախարարության աշխատանքի վրա ստվեր գցող» տղամարդուց՝ ինչպես է համարձակվել ջրի հարց բարձրացնել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած այս տեղեկությունն ամբողջությամբ հաստատեց նախարարի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը եւ վստահեցրեց, որ հարցուպատասխանի ժամանակ ծեծկռտուք, քաշքշոց չի եղել: «Խոսել են, հարցը հարթվել, անցել, գնացել է»,- նշեց նա: Ի՞նչ է ստացվում. այդ օրերին, երբ բոլորիս ուշքն ու միտքը «Սուրմալու»-ի աղետաբեր պայթյունն էր ու հույսը, որ այնտեղ գուցե դեռ ողջ մարդիկ լինեն, գերատեսչության թիվ մեկ պատասխանատուն «բազարների» մեջ մտնելու սիրտ ու ժամանակ ուներ: Երիտասարդ նախարարը, ավելի լավ է, հաշիվներ մաքրելու փոխարեն, մտածի՝ ինչ անել, որ, Աստված մի արասցե, հաջորդ ֆորս մաժորի ժամանակ հարազատին փնտրող քաղաքացիներն իր ղեկավարած կառույցից դժգոհություններ չունենան:
Ի դեպ, Փամբուխչյանն այն անձանցից է, որ մինչև 2018-ի քաղաքական վերադասավորումներն ու պաշտոն ստանալը իր պարտքն էր համարում ամեն մի երևույթի մասին Facebook-ում կարծիք գրել, մեկնաբանություններ թողնել ու բանավիճել՝ իր գրառումները «դը Փամբ» գրությամբ ստորագրելով: Նա նաև այն «հեղափոխականներից» էր, որ Նիկոլ Փաշինյանի ու մյուս թիմակիցների հետ զօրուգիշեր դատափետում էր ՀՀ «հպատ ու արժանապատիվ» քաղաքացիներից վրեժխնդիր լինող սուրիկխաչատրյաններին, մանվելգրիգորյաններին ու մյուսներին: Փաստորեն, ժամանակների հետ բարքերը չեն փոխվել. պաշտոնն էր պակասում երիտթևին»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան