Մամուլ 4 տարի առաջ - 08:05 25-08-2022

Փաշինյանը կառավարությունում փոփոխություններ է նախապատրաստում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Քաղաքական հնարավոր զարգացումներին կամ թեժ աշնանն ընդառաջ, Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իր իշխանությունը։ Երեկ կառավարությունը որոշեց, որ սեպտեմբերի 1-ից կենսաթոշակները կբարձրանան 2-3 հազար դրամով: Իհարկե, ահռելի գնաճի ֆոնին թոշակների այս չնչին բարձրացումը որեւէ նշանակություն չի կարող ունենալ մարդկանց կյանքում։ Մանավանդ իրենց միլիոնանոց աշխատավարձերի ֆոնին սա առնվազն ծաղր է հանրության նկատմամբ, բայց փիառի համար բավարար է: Տեղեկություններ կան նաեւ, որ Փաշինյանը կառավարությունում եւս փոփոխություններ է նախապատրաստում։ Սպասում է, որ փողոցը կրկին կակտիվանա եւ երբ չնչին վտանգ ներկայացնի իշխանության համար, հանրային դժգոհությունները կպարպի որոշ նախարարների, կառավարության անդամների հրաժարականներով: Այսպես կոչված` ազգային համաձայնության կամ կոմպրոմիսային կառավարության ձեւավորման քայլերով:


Մեր տեղեկություններով, հավանական գործընկերներն են Էդմոն Մարուքյանը, ով հավակնում է ԱԳ նախարարի պաշտոնին եւ 1-2 նախարարական պորտֆելի, մասնավորապես` էկոնոմիկայի նախարարի, Արամ Սարգսյանը, ով հավակնում է փոխվարչապետի պաշտոնին: Բանակցություններ են ընթանում նաեւ ԲՀԿ-ի հետ, բայց Գագիկ Ծառուկյանն ավելի դժվար է տրվում համոզչական աշխատանքներին, հույս ունեն, որ, ի վերջո, տեղի կտա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:15 Վանաձորում բախվել են «Լադա»-ն և «Lexus GX470»-ը․ վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում