Ներքին 2 տարի առաջ - 16:15 05-02-2024

Փաշինյանը կմասնակցի՞ Մյունխենի անվտանգության վեհաժողովին. կառավարությունում չգիտեն

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Փետրվարի 16-18-ը կկայանա Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովը։ Այս մասին հայտարարել է Մյունխենի անվտանգության համաժողովի ղեկավար Քրիստոֆ Հոյսգենը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման ընթացքում 2 անգամ՝ 2020 և 2023 թվականներին մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին։ Համաժողովի շրջանակներում Փաշինյանը 2 դեպքում էլ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև վերջինիս հետ պանելային քննարկման մասնակցել։

Oragir.News-ը Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ այս տարի կառավարության ղեկավարը մասնակցելո՞ւ է համաժողովին, թե՞ ոչ։ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարցը դեռևս հստակեցված չէ։

«Այս պահին դեռ որևէ բան հստակ չեմ կարող ասել, ըստ անհրաժեշտության, եթե վարչապետը մասնակցի համաժողովին, տեղեկություն կտրամարդենք։ Այս պահի դրությամբ այդ տեղեկությանը չեմ տիրապետում, որպեսզի Ձեզ պատասխանեմ»,- ասաց նա։

Հարցին, թե առաջիկայում, այդ թվում Մյունխենի համաժողովին մասնակցելու պարագայում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններ նախատեսվո՞ւմ են՝ Նազելի Բաղդասարյանը մեզ հորդորեց դիմել արտաքին գործերի նախարարություն, քանի որ հիմնական խողովակը հենց ԱԳՆ-ն է։

Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ նաև ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, սակայն մեր հեռախոսազանգերը հերթական անգամ անպատասխան մնացին։

Նշենք, որ Մյունխենի համաժողովը հիմնադրվել է 1962 թվականին՝ գերմանացի հրապարակախոս Էվալդ ֆոն Կլեյստի կողմից՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում: 1999 թվականից դրան սկսեցին մասնակցել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների քաղաքական գործիչներն ու զինվորականները, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչներ։

Ֆորումի շրջանակում ավանդաբար կազմակերպվում են քաղաքական գործիչների բազմաթիվ ոչ պաշտոնական և անձնական հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում են անվտանգության քաղաքականության ոլորտում նոր նախաձեռնությունները:
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»