Ներքին 4 տարի առաջ - 21:04 23-08-2022

Երևանի քաղաքապետարանի և ՄԱԶԾ-ի համատեղ ծրագրով վերապատրաստվել է շուրջ 150 համայնքային ծառայող

Երևանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ այս անգամ իրականացրեց եռօրյա վերապատրաստում՝ «Ֆինանսավորում հանուն Հայաստանի վերափոխման՝ բացահայտելով ֆինանսավորման աղբյուրները հանուն Հայաստան 2030-ի» ծրագրով՝ «ԿԶՆ բյուջետավորում» թեմայով: Հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

Դասընթացներին ներգրավված էին քաղաքապետարանի աշխատակազմի, այնպես էլ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ֆինանսական, եկամուտների հաշվառման և գանձման ոլորտի մասնագետները: Ծրագիրը հնարավորություն տվեց մասնակիցներին զարգացնելու իրենց նեղ մասնագիտական գիտելիքները, հանդես գալու փորձի փոխանակմամբ և արդեն իսկ խմբային աշատանքների միջոցով բացահայտել ու գնահատել մասնագիտական կարողությունները: Բացի այդ, մասնակիցներին նոր հնարավորություն ընձեռվեց շահագրգռվել թիմային աշխատանքում և նպաստել առավել արդյունավետ գործունեության իրականացմանը: Դասընթացի վերջում բոլոր մասնակիցներն ստացան հավաստագրեր:

Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կոնստանտին Սոկուլսկին:

Խոսելով տարբեր ոլորտներում ՄԱԶԾ հետ արդյունավետ գործակցության մասին՝ քաղաքապետն ընդգծել է աշխատակիցների շարունակական կրթության ու մասնագիտական զարգացման կարևորությունը:

«Թվային տեխնոլոգիաների զարգացման, տարեցտարի ավելացող տեղեկատվական հոսքերի հետ ինքնակրթությունը դառնում է անհրաժեշտություն: Եթե նմանօրինակ վերապատրաստման դասընթացների շնորհիվ որևէ նոր մոտեցում կարողանաք կիրառել մեր աշխատանքային առօրյայում, կարծում եմ, հաջողել ենք: Շնորհակալ եմ ՄԱԿ-ի մեր գործընկերներին այս ծրագրում իրենց ներդրում ունենալու և աջակցելու համար: Մենք շարունակելու ենք այն մի շարք այլ ուղղություններով ևս, քանի որ մեզ համար կարևոր է կադրերի մրցունակությունը, որը աշխատանքի արդյունավետության մեծագույն ցուցիչ է»,- նշել է Հրաչյա Սարգսյանը:

Կոնստանտին Սոկուլսկին իր հերթին նշել է, որ ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակը պատրաստ է շարունակել աջակցությունը Երևանի քաղաքապետարանին՝ ռազմավարական զարգացման ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև աշխատակազմի կարողությունների զարգացման նախաձեռնություններին:

«Կցանկանայի կարևորել և գնահատել Երևանի քաղաքապետարանի հետ մեր հաջողված և շարունակական համագործակցությունը բազմաթիվ նախագծերում: Ինչ վերաբերում է վերապատրաստմանը, ապա դասընթացների ընթացքում մասնակիցները նորարարական և ներառական մեթոդաբանությամբ կատարելագործում են իրենց հմտությունները առաջնորդության, հաղորդակցման, ֆինանսների և այլ ոլորտներում»,-նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարը:

«Վերապատրաստումները լինելու են շարունակական՝ ընդգրկելով նաև փորձի փոխանակում այլ երկրներում: Ծրագրում կընդգրկվեն ոչ միայն քաղաքապետարանի աշխատակազմի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համայանքային ծառայողները, այլ նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մյուս կառույցների աշխատակիցները»,- նշել է Երևանի քաղաքապետի խորհրդական Մերի Մարգարյանը:

Միջոցառման ժամանակ հավաստագրեր հանձնվեցին վերապատրաստման՝ «Կոմպետենցիաների զարգացումը և անձի բրենդավորումը» թեմայով դասընթացի մասնակիցներին:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց