Հանրահավաքը տեղի կունենա մեր նախանշված օրը, վայրում և ժամին. Էդգար Ղազարյան

Ներքին 2 տարի առաջ - 17:11 22-08-2022
«Դատը շահել ենք։ Ուռաաաաա»։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կզատարել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Հիշեցնենք՝ Ղազարյանը դիմել էր դատարան, քանի որ վաղը՝ օգոստոսի 23-ին Հանրապետության հրապարակում պատրաստվում է հանրահավաք անել, սակայն Երևանի քաղաքապետանը սահմանափակում էր դրել՝ ասելով, թե ոստիկանությունը Հրապարակում հանրահավաքը նպատակահարմար չի համարում, քանի որ տարածքում կառավարակն շենքեր կան։

«Հանրահավաքը տեղի կունենա մեր նախանշված օրը, վայրում և ժամին. 2022 թվականի օգոստոսի 23-ին ժամը 17:00-ին, Հանրապետության հրապարակում։
Սպասում ենք բոլորին` ընտանիքներով, բարեկամներով, հարազատներով, ընկերներով, կոլեկտիվներով, եռագույն դրոշներով»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված