Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 15:58 21-08-2022

Լաչինից անվեշ փախանք, էս պետությունն էլ՝ մեր ամսական գումարը չի տալիս. արցախցի

Oragir.news-ը զրուցել է Արցախի Լաչինի շրջանից տեղահանված ընտանիքի մոր՝ Ալվարդ Սողոմոնյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Ես Արցախից եմ եկել, կռվից, ու ոչ մի բանի հույս չունեմ։ Էս պետությունը մեզ խաբում է, ճիշտ եմ ասում, 40 հազար դրամ ամսականով ուզում է մեր աչքերը փակի։ Վարձով էլ ապրում ենք։ Աղջկաս թազա տանն էին պատերազմի ժամանակ մեր զինվորները։ Ինքը վեց երեխա ունի, էկել ա ստեղ՝ քուչեքն ա ապրում։ Երեք տուն ենք թողել՝ եկել, երեքն էլ՝ պատերազմի ժամանակ լիքը զինվորներով լցված է եղել։ Թոռս վիրավոր էր, գրադը խփեց, մեզ ոչ մի բան չի պատմել, բայց դեպքից երկու տարի է անցել։ Երեխու թիակը որ դուրս ա ընկել, եսիմ ոնց են տարել գցել տեղը, ծուռ է, ոսկորը ցցած։ Բժիշկն էլ մի բան էլ ռենտգենի փողա ուզում։ Բազմազավակներին պայոկ մայոկ են տալիս, մենք էլ որ գնում ենք, ասում են ձեզ չի հասնում։ Չենք կարում յոլա գնանք։ Ասում են քսան հազար դոլար տալիս են ՝ տուն առնենք, բայց դրանով չենք կարող։ Թողում են մեռնենք, որ էտ փողն էլ մնա իրե՞նց։ Մեծահասակ ենք, ես էլ՝ ամուսինս էլ։ Թող ժամանակին տան։ Գոնե ուտելիք տան»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել