Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:20 05-11-2023

Հարևանի գարաժի յամկայի մեջ էինք, 5 րոպե դադար եղավ, թոռիս հետ փախանք դպրոցի նկուղը. բռնի տեղահանված

75-ամյա Լարիսա Բալասանյանի ընտանիքը հոկտեմբերի 5-ին Արցախից բռնի տեղահանվեց։ Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղից են։ Տիկին Լարիսան զրույցը Ղազարոս Աղայանի «Հիշողություն» բանաստեղծությունով է սկսում.

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛ւ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

«1992 թվականին կռիվը որ սկսվեց, մենք տեղահանվեցինք, հետո նորից տունուտեղ դրեցինք, 4 երեխա եմ պահել-մեծացրել։ Հետո 2016-ին պատերազմ սկսվեց, էդ ժամանակ մնացինք։ 44-օրյայի ժամանակ էլ տեղահանվեցինք, էդ ժամանակ եկանք Աբովյանի շրջանի Բալահովիտ գյուղը»,-Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Լարիսա Բալասանյանը։

Տարեց կինն ասում է՝ էս վերջին պատերազմը, բոլոր պատերազմներից ամենադաժանն էր։ 10 ամիս սոված պահելուց հետո հարձակվեցին հյուծված արցախցիների վրա։

«Ես իմ տունը թողել եմ ու եկել, բայց էլի փառք Աստծո, որ երեխեքիս բան չեղավ։ Աչքս շատ բան չտեսավ, չոր աչքով կմեռնեմ։ 2020 թվականին մեզ վրա ֆոսֆոր էին թափում, իսկ էս 23 թվինը մի օրում, մի ժամում ռմբակոծեցին ամբողջ քաղաքը։ Էս պատերազմը չուներ նախորդ պատերազմների ուժը, էս պատերազմը ահավոր էր։ Հարևանի գարաժի յամկայի մեջ էինք, 5 րոպե դադար եղավ, թոռիս հետ վազելով փախանք դպրոցի նկուղը»,- հիշում է տիկին Լաուրան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի