Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:07 20-08-2022

Ռոտենբերգ Նատալիային են Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրում․ ներկայացումն սկսված է․ Կարեն Հեքիմյան

«Սրանց ցինիկությունն անսահման է: Այսքան մահեր, տարածքների կորուստ, վտանգավոր մարտահրավերներ, պատերազմների վտանգ, պետականության կորստի ռիսկ: Եվ այս պայմաններում, սրանք պատրաստվում են հերթական զվարճանքի, կոմեդիայի, կրկեսային ներկայացմանը»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը։

«Ռոտենբերգ Նատալիային են Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրում:

Ի՞նչ եք կարծում, սրա մասին Փաշինյան Նիկոլը նախապես գիտե՞ր: Իսկ Պուտի՞նը: Իսկ Ալիևն ու Էրդողա՞նը:

Հարցերը հենց այնպես չեմ տալիս: Հիշեցնեմ, որ Երևանը Հայաստանի և համայն հայության մայրաքաղաքն է, իսկ Ռոտենբերգ Արկադին Պուտին Վլադիմիրի ամենամտերիմ անձանցից մեկն է:

Դե, այժմ պատկերացրեք, որ Ռոտենբերգ Նատալիան իր թեկնածությունն առաջադրի Մոսկվայի, Անկարայի (Ստամբուլի) կամ Բաքվի քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Պատկերացրեցի՞ք: Իհարկե, ոչ: Գիտե՞ք ինչու: Որովհետև, որևէ մեկն իր առջև նպատակ չի դրել արժեզրկել այդ մայրաքաղաքները: Երևանի պարագայում այդ նպատակը կա:

Ներկայացումը սկսված է: Հաճելի դիտում»:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը