Ներքին 4 տարի առաջ - 22:19 19-08-2022

էլեկտրագնացքը ավազահանքում հարվածել է 63-ամյա տղամարդուն. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում «Չարենցավան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ողնաշարի վնասվածք և դեմքի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ, 63-ամյա Սարգիս Ա.-ն է, ով վնասվածքները ստացել է Կոտայքի մարզի Կարենիս գյուղի «Չնդր» կոչվող ավազահանքում, որտեղ ինքը փորձել է անցնել գնացքի համար նախատեսված գծերը և այդ ժամանակ չի նկատել էլեկտրագնացքը, որն հարվածել է իրեն:

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սարգիս Ա.-ն Չարենցավանի բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
08:20 Ստուգել են անգամ Սամվել Կարապետյանի տան «լուկն ու պադվալը»․ «Ժողովուրդ»