Ներքին 4 տարի առաջ - 18:58 19-08-2022

Ռոման Բաղդասարյանի հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանել. ԱՀ ԱԱԾ

2021թ. դեկտեմբերի 1-ին ԱՀ գլխավոր դատախազությունից ԱՀ ազգային անվտանգության ծառայություն էր ուղարկվել ՀՀ քաղաքացի Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ տեսանյութը, որում վերջինս հայտարարել էր Արցախի պաշտպանության բանակի սպաների, նախկին գեներալների կողմից պատերազմի ընթացքում սպանություններ կատարելու, նման արարքներ կատարելու հրամաններ տալու և այլ ենթադրյալ հանցավոր դեպքերի վերաբերյալ:

Արցախի ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքներով Ռ.Բաղդասարյանի հայտարարությունները հերքվել են, որոնց հիման վրա որոշում է կայացվել հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Հիշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ Ռ.Բաղդասարյանի կողմից սուտ մատնություն կատարելու ենթադրյալ հանցավոր դեպքի կապակցությամբ:

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
08:20 Ստուգել են անգամ Սամվել Կարապետյանի տան «լուկն ու պադվալը»․ «Ժողովուրդ»
08:48 Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի