Ներքին 3 տարի առաջ - 16:30 19-08-2022

Արդարադատության փոխնախարարն այցելել է «Աբովյան» ՔԿՀ, որտեղ ընթանում են վերանորոգման աշխատանքներ

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության-գեներալ մայոր Սերգեյ Ատոմյանի ուղեկցությամբ, օգոստոսի 17-ին այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:

Փոխնախարար Սարգսյանը շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, տեղում հետևել հիմնարկում ընթացող ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավմանն ուղղված կապիտալ վերանորոգման աշխատանքներին, ծանոթացել հիմնարկի ուսումնական հատվածի, իրենց հետ մինչև 3 տարեկան երեխա ունեցող ազատազրկված մայրերի համար առավել բարենպաստ կոմունալ-կենցաղային պայմանների ստեղծմանն ուղղված, ինչպես նաև կալանավորվածներին պահելու վայրի բարեկարգման աշխատանքներին:

Այցի ընթացքում փոխնախարարին ներկայացվել է շինարարական առկա աշխատանքների ժամանակացույցը, սպասվող նոր աշխատանքներով ակնկալվող արդյունքները:

Փոխնախարար Սարգսյանը նշել է, որ մինչև ուսումնական տարվա մեկնարկը պետք է ավարտին հասցված լինեն ուսումնական մասի բարեկարգման աշխատանքները, ինչը թույլ կտա թե՛ մինչև 19, թե՛ 19 տարեկանից բարձր ազատազրկվածներին պատշաճ պայմաններում ստանալ կրթություն, իսկ մինչև տարեվերջ՝ ապահովել մնացյալ աշխատանքների ավարտը:

Սարգսյանն ընդգծել է, որ ուշադրության կենտրոնում պետք է պահել նաև հիմնարկի աշխատակիցների համար աշխատանքային անհրաժեշտ պայմանների ապահովման հարցը՝ կատարված գույքագրման արդյունքներն ընդգրկելով շինաշխատանքների պլանում:

Այցի ավարտին տեղի է ունեցել քննարկում, որի շրջանակներում, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել ՔԿՀ-ներում մանկահասակ երեխաներին օրենսդրությամբ սահմանված սննդի համապատասխան չափաբաժիններով և տեսականիով ապահովմանը, ՔԿՀ մուտք գործած անձանց ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի գնահատմանը, հոգեկան առողջության վիճակի զննության գործիքների կիրառմանը, ուսումնական գործընթացի և օգտակար զբաղվածության կազմակերպմանն առնչվող հարցերին, ինչպես նաև տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Այցին մասնակցել են նաև արդարադատության նախարարության, ՔԿԾ ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն ու աշխատակիցները:

Ամենից շատ դիտված

16:47 Ծառուկյանի տնից կոկորդիլոսներ տեղափոխելիս Երևանի քաղաքապետարանի աշխատակից է վնասվել
21:00 Նազիկ Ավդալյանն իր հիմնադրամը «համեստորեն» իր անվամբ է կոչել
15:11 Եթե մկրատը վերցնենք, քարտեզը կտրենք, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի և ուրիշ հատվածներ. Փաշինյան
18:07 Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի` Սևանի ափին գտնվող շինությունները ապամոնտաժվել են
10:50 Ես մնում եմ Ձեր Ծառուկյանը. իմ խիղճը հանգիստ է. անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին ու ժողովրդին. Գագիկ Ծառուկյան
13:07 Ինձ չի հետաքրքրում, ձեր ասած տեսարանները չեմ տեսել. Փաշինյանը՝ Ծառուկյանի ձերբակալման կադրերի մասին
23:47 Երկրի ղեկավարը գոհ է իմ աշխատանքից. Շիրակի մարզպետ
14:22 Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին․ «Հրապարակ»
16:00 Ինչ վատություն էր արել էգ առյուծը Նիկոլ Փաշինյանին
17:45 Որդիս դարձել էր անցանկալի անձ. Սամվել Ալեքսանյանը՝ իր տան խուզարկության պատճառների մասին