Ներքին 3 տարի առաջ - 09:50 19-08-2022

Ինչ է հայտարարագրել արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը

Oragir.news-ն այս անգամ կանդրադառնա արտակագ իրավիճակների նախարարա Արմեն Փամբուխչյանի՝ 2021 թ․-ի տարեկան հայտարարագիրը, որը ներկայացրել է 2022 թ․-ի մայիսի 25-ին։

Փամբուխչյանը նախարար է նշանակվել 2020 թ․-ի դեկտեմբերի 28-ին։ Որպես անշարժ գույք՝ նա հայտարարագրել է 2017 թ․-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանում ձեռք բերած բնակարանը։ Տարեսկզբի համար հայտարարգրել է 2 մարդատար ավտոմեքենա, որոնցից մեկը՝ 2005 թ․-ի արտադրության NISSAN մակնիշի ավտոմեքենան, նա ձեռք է բերել 2018 թ․-ի փետրվարին, իսկ 2020 թ․-ի հունիսին ձեռք է բերել 2007 թ․-ի արտադրության LAND ROVER մակնիշի ավտոմեքենան։ Տարեվերջին այս մեքենաները վաճառվել են, առաջինը՝ 1մլն 680 հազար դրամով, իսկ երկրորդը՝ 4 մլն 450 հազար դրամով։ Փոխարենը 2021 թ․-ին Փամբուխչյանը 7 մլն դրամով ձեռք է բերել 2009 թ․-ի արտադրության LEXUS մակնիշի ավտոմեքենա։

Թանկարժեք իրեր ավանդներ, փոխառություններ նախարարը չի հայտարարագրել։ Տարեվերջին նրա բանկային հաշվին եղել է 7 մլն 309 հազար դրամ, միաժամանակ հայտարարագրել է 3 100 հազար դոլար, 2,500 եվրո և 1 մլն 350 հազար դրամ կանխիկ դրամական միջոցներ։ Տարվա ընթացքում ստացված եկամուտները կազմել են 18մլն 200հազար դրամ, որից 16 մլն 150 հազար դրամը արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված աշխատավարձն է, 1 մլն 500 հազար դրամը և 550 հազար դրամը՝ համապատասխանաբար Ամերիա բանկից և Յունիբանկից ստացված փոխատությունները։

Դեկտեմբերի 31-ի դրությամբ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 9մլն 64 հազար դրամ և 550 հազար դրամ։ Տարվա ընթացքում կատարված ծախսերի հայտարարագրում Փանբուխչյանը հայտարարագրել է 2 մլն դրամ, որոնք վարկերի մարմանն ուղղված վճարումներն են։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին