Ներքին 4 տարի առաջ - 17:42 13-08-2022

Նախկին ոստիկանապետի տեղակալը զանգել է ոստիկանություն, հայտնել, որ իր «Արզնի» առողջարանում դի կա․ shamshyan.com

Օգոստոսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմանում «Արզնի առողջարան» ՓԲԸ տնօրեն, Երևանի բնակիչ, 71-ամյա Արարատ Մահտեսյանը ահազանգել է ոստիկանության Նաիրիի բաժին և հայտնել, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 15։00-ի սահմանում, ինքը առողջարանի 221 սենյակում բազմոցին նստած վիճակում հայտնաբերել է տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 67-ամյա Գագիկ Հարությունյանն էր, գրում է shamshyan.com-ը:

Արդեն տեղում Ա. Մահտեսյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ այդ օրը մահացածի հարազատներից 4-5 հոգի ժամանել են առողջարան և սկսել հայհոյախառն գոռգոռոցներով ահաբեկել բոլորին, վիրավորել աշխատակիցներին և հանգստացողներին, հայհոյանքներով նետվել դիտողություն անողի վրա և բռունցքներով հարվածել 3-րդ հարկի դռներին և պատերին՝ ինչպես անորոշ, այնպես էլ հասցեագրված հայհոյանքներ հասցրել նրանց:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այդ անձինք մահացած Գ. Հարությունյանի որդիներն են ու եղբայրը։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանություն ահազանգած Ա. Մահտեսյանը կոչումով գեներալ-լեյտենանտ է, երկար տարիներ աշխատել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ։

Աղբյուրը նաև հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչներն ունեն նաև տեղեկություն, որ Ա. Մահտեսյանը «գույները խտացնում է»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին