Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 23:58 10-08-2022

Թուրքիայի խորհրդարանի նախագահը արևմտահայերի մասին պատմական դրվագ է հիշեցրել

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Մուստաֆա Շենթոփը ելույթ է ունեցել Անկարայում գումարված Դիվանագետների 13-րդ համաժողովում։ Շենթոփը շեշտել է, որ Թուրքիան վճռականություն ունի վերափոխվող աշխարհում բանակցությունների սեղանի շուրջ նստելու որպես ազդեցիկ և որոշիչ դերակատար։

«Հայտնի խոսք է՝ քանի դեռ ձեր ուժի ստվերը չի ընկել բանակցային սեղանի վրա, չեք կարող դիվանագիտություն անել։ Իրավիճակը լրիվ իմաստով այսպիսին է․ Օրինակ, 1920թ. մեր առաջին արտգործնախարար Բեքիր Սամի Բեյի՝ Մոսկվա այցի ընթացքում Թուրքիային աջակցության դիմաց հայերին Արևելյան Անատոլիայում (այն է՝ Արևմտյան Հայաստանում֊խմբ.) հող տալու պայմանն առաջ քաշածները 7 ամիս անց այդ պահանջից հրաժարվեցին և 1921թ. մարտի 16-ին բարեկամության պայմանագիր ստորագրեցին»,- վերհիշել է Շենթոփը՝ նշելով, որ դրա հիմքը Թուրքիայի տարած հստակ հաղթանակներն էին արևելքում՝ հայերի, հարավում՝ ֆրանսիացիների, իսկ արևմուտքում՝ հույների դեմ։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ