Մամուլ 3 տարի առաջ - 08:15 10-08-2022

ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է․Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Չնայած երկրում ստեղծված իրավիճակին, ՔՊ-ում այս պահի դրությամբ չեն հետաձգել սեպտեմբերի 18-ին նշանակված համագումարը։ Ավելին, համագումարում ընտրվելիք վարչության անդամների թեկնածուների շրջանում նախընտրական եռուզեռ է, ծրագրեր են գրում, տեսլականներ մշակում` կուսակցության գործունեության վերաբերյալ, քանի որ շաբաթներ անց՝ օգոստոսի 18-19-ից մեկնարկելու է թեկնածուների ընտրության նախընտրական փուլը։ Կստեղծվի ներկուսակցական հարթակ, որում ընդգրկված կլինեն ընտրիչներն ու ընտրվողները եւ վարչության անդամության համար պայքարողները հանդես կգան նախընտրական ելույթներով, կպատասխանեն թիմակիցների հարցերին։ Եւ չնայած կուսակցության կանոնադրական այս պահանջներին, ՔՊ-ում շատերը համոզված են, որ ընտրությունների ելքը կանխորոշված է, քանի որ Նիկոլ Փաշինյանն է որոշելու՝ ովքեր են տեղ գտնելու ՔՊ վարչությունում, կամ այսպես կոչված՝ իր նեղ կռուգում, ովքեր` դուրս կմնան: Առաջադրված թեկնածուները 48-ն են, վարչության կազմը՝ 15 հոգանոց։
Համագումարին ընդառաջ` կուսակցությունում ավարտին են հասցնում նաեւ կուսակցության նոր մարմնի՝ Խորհրդի ձեւավորումը: Մոտ երկու ամիս է ՔՊ մարզային եւ տարածքային խորհուրդների ընտրությունն է ընթանում: Կուսակցության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ մոտ 5-6 խորհուրդ է մնում ընտրել, որից հետո կձեւավորվի ՔՊ մեծ խորհուրդը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից