Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:24 08-08-2022

ՊԵԿ-ի դիտակետում շահութահարկի տարեկան հաշվարկներն են

Պետական եկամուտների կոմիտեն, հարկային տարվա ավարտից անմիջապես հետո, ամենօրյա ռեժիմով վերլուծության է ենթարկում շահութահարկի տարեկան յուրաքանչյուր հաշվարկ: ՊԵԿ-ի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության ուսումնասիրություններից ակնհայտ է դառնում, որ բազմաթիվ են դեպքերը, երբ հարկ վճարողները ներկայացնում են շահութահարկի հաշվարկ առանց որևէ թվային ցուցանիշների, սխալ են հայտարարագրում հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկված շահութահարկի գումարները կամ առհասարակ չեն ներկայացնում հաշվարկ: Հաճախ են նաև դեպքերը, երբ ներկայացված հաշվարկները որևէ աղերս չունեն հարկ վճարողի ամբողջ տարվա ընթացքում հայտարարագրած ցուցանիշների հետ:

Հարկ վճարողների կողմից 2021 թ. ընթացքում հայտարարագրած խոշոր իրացման շրջանառության և շահութահարկով հարկման բազա համարվող ցուցանիշների պարագայում հարկ վճարողները չեն ներկայացրել հաշվարկներ կամ ներկայացրել են այսպես կոչված 0-ական հաշվարկներ, որպեսզի խուսափեն սահմանված վերջնաժամկետից ուշ ներկայացնելու համար օրենքով նախատեսված տուգանքներից:

Հարկ վճարողները շահութահարկի հաշվարկները լրացնելիս հաճախ են թույլ տալիս նաև տեխնիկական վրիպակներ, որոնց արդյունքում նույնպես սխալ են հաշվարկվում շահութահարկի գումարները: Վերլուծությունները ցույց են տալիս, որ տեխնիկական վրիպակներից առավել տարածված են այն դեպքերը, երբ, օրինակ՝ հարկվող շահույթ հայտարարագրելու պայմաններում տնտեսվարողները չեն հայտարարագրում դրան համապատասխան շահութահարկի գումարը: Նման դեպքերի ծանուցման և ճշտված հաշվարկների ներկայացման արդյունքում հայտարարագրվել է շուրջ 4 մլրդ դրամ շահութահարկ:

Շահութահարկի տարեկան հաշվարկներում ցանկացած անհամապատասխանություն կամ շեղում հայտնաբերելու դեպքում կոմիտեն հնարավոր սեղմ ժամկետում՝ առնվազն 1-օրում ծանուցում է հարկ վճարողներին՝ առաջարկելով ինքնուրույն շտկել սխալները: Կոմիտեն հորդորում է ժամանակին արձագանքել ծանուցումներին և ուղղել թերացումները՝ լինեն դրանք ակնհայտ թույլ տրված սխալներ, թե տեխնիկական վրիպակներ: Հակառակ պարագայում՝ պակաս հայտարարագրված հարկերի մասով կկիրառվեն տուգանքներ, իսկ ավելի ուշ ժամկետում ներկայացված ճշտված հաշվարկների արդյունքում կհաշվարկվեն տույժեր:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ