Ներքին 4 տարի առաջ - 18:46 07-08-2022

Երբ մենք դադարենք ձգտել ՈՒՂԻՂ խոսել մեր հարևանների հետ, մենք կդադարենք պետություն լինել․ Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սոչիում կայացած Էրդողան-Պուտին հանդիպման արդյունքները իսկապես տպավորիչ են։ Հատկապես տնտեսականը՝ Թուրքիան և Ռուսաստանը որոշել են հաջորդ տարի միմյանց միջև ապրանքաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Կարելի է համոզված պնդել՝ ի դեմս Թուրքիայի, Ռուսաստանը բացահայտում է տարածաշրջանում իր իրական դաշնակցին։ Մնացյալը ածանցյալ են, մնացյալը, Ռուսաստանի պատկերացմամբ, միջոց են ամրապնդելու այդ դաշնակցությունը։

Հայաստանը առաջարկելու, տալու գրեթե ոչինչ չունի Ռուսաստանին։ Ռուսական ռազմաքաղաքական-աշխարհաքաղաքական նախագծերի ապագան, որոնց մաս է կազմում նաև Հայաստանը, մնում են խիստ անորոշ։

Ի՞նչ անել․․․

Թևերը ծալել՝ առանց նայելու պատերազմ է, թե խաղաղություն, կառուցել մրցունակ, արդիական պետություն։

Հայաստանը պետք է և կարող է դառնալ համայն հայության անվտանգ, ինքնիշխան, ժողովրդավարական հայրենիքը, որի կարևոր երաշխիքներից իր զինված ուժերն են, բայց և ոչ պակաս կարևոր է անխտիր բոլոր հարևանների հետ խաղաղ համակեցության ձգտող և խաղաղության մեջ ապրող հայկական պետությունը։

Չնայած առկա բոլոր խնդիրներին՝ հաղթահարելի և անհաղթահարելի, այն պահից, երբ մենք դադարենք ձգտել ՈՒՂԻՂ խոսել մեր հարևանների հետ, մենք կդադարենք պետություն լինել։

Այդ պահից մենք լեգիտիմ իրավունք կտանք երրորդ երկրներին խոսել մեր իսկ հարևանների հետ՝ Հայաստանի և հայկական շահերի հաշվին»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է