Նիկոլի ու Ալիևի կազմած անցանկալի անձանց ցուցակը նույն է.  Ագնեսա Խամոյան
copy image url

Նիկոլի ու Ալիևի կազմած անցանկալի անձանց ցուցակը նույն է. Ագնեսա Խամոյան

Ներքին 2 տարի առաջ - 19:48 31-07-2022
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչ Սյունե Աբրահամյանի տեսանյութը, որում նա պատմում է, որ արգելել են մուտքը Հայաստան:

«Նիկոլի ու Ալիեւի կազմած անցանկալի անձանց ցուցակը նույն է, երիտասարդ աղջիկը, Մուրադ Փափազյանն ու մեր այլ հայրենակիցներ (հիմնականում դաշնակցական) մեկ հայրենիք չեն կարող մուտք գործել, մեկ՝ Ադրբեջան»,-գրել է նաև կցել տեսանյութ։

Հիշեցնենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում ՀՅԴ Նիդերլնադների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքն արգելվել է Հայաստան: Ավելի վաղ արգելվել էր նար ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան:

Ամենից շատ դիտված