Չէ մի չէ` 8 նոր բուհ. ԿԳՄՍ-ի սեռական ֆանտազիաները
copy image url

Չէ մի չէ` 8 նոր բուհ. ԿԳՄՍ-ի սեռական ֆանտազիաները

Միտք Ներքին 2 տարի առաջ - 19:11 28-07-2022
Ընդամենը օրեր առաջ հանրային հարթակում բուռն քննարկվում էր բուհերում թափուր մնացած տեղերը։

Ընդունելության քննությունների պատկերը, մեղմ ասած, մտահոգիչ է․ 3076 հոգի «կտրվել» է միասնական քննություններից, ու 15000 տեղ բուհերում թափուր է: Իհարկե, այս ամենի ֆոնին սկսվեցին քննարկումներ եւ քննադատություններ առաջին հերթին բուհական համակարգի հասցեին, թե որակյալ կրթություն չեն տալիս, մրցունակ չէ ստացած գիտելիքը, ինչու 4-5 տարի սովորել, այդքան վարձ տալ, եթե մի քանի ամսում կարելի է որեւէ մասնագիտացմամբ գիտելիք, հմտություն ձեռք բերել եւ աշխատել։ Սակայն ինչ անեն խեղճ գիտնականներն ու դասախոսները, ովքեր իրենց ազնվորեն նվիրել են սերունդ կրթելու գործին, իսկ սերունդը չի ցանկանում կրթվել։ Եւ ինչու կրթվել, եթե պաշտոն ստանալու համար դա պետք չէ․ ովքե՞ր են այսօրվա իշխանության սուպերկրթվածները, գերազանցիկները, կարմիրդիպլոմավորները, իրենց մասնագիտությամբ կայացած պրոֆեսիոնալները․․․ Այդպիսիք, ընդհանուր առմամբ, չկան՝ ոչ մասնագետ, ոչ պրոֆեսիոնալ, անդիպլոմ զանգվածի հետ գործ ունենք, նրանք են մեզ ղեկավարում։

Եւ այսօրվա իրականությունը տեսնող երիտասարդը ինչո՞ւ պետք է գնա բուհ, չարչարվի, քննություններ հանձնի, հետո նորից չարչարվի, սովորի, ավարտի, եթե օրինակ՝ կարող է, ընդամենը ֆիզիական տվյալները բավարարելով, Դանիել Իոաննիսյանի մոտ պարեկություն սովորել, 200 հազար եւ ավելի աշխատավարձ ստանալ, մեքենա վարել, զենք ունենալ, կոչում, այսպես ասած՝ համակարգ մտնել։

Իսկ քանի բուհ ավարտածն է նման աշխատանք գտնում՝ սոցիալական երաշխիքներով եւ քիչ թե շատ բարձր աշխատավարձով։ Ու այսքանից հետո ինչու ենք զարմանում, որ Պարեկային ծառայություն ընդունվելու համար 4 մարզերի 626 տեղի համար դիմել է 1850 դիմորդ։ Հետեւաբար, թող կորչի բարձրագույն կրթությունը, եթե կա պարեկապահակությունը։

Այս ամենի ֆոնին Կառավարության այսօրվա նիստում կայացրած որոշումը 5-8 պետական բուհ ստեղծելու մասին առնվազն քամահրական է․ եղած բուհերը եկաք, ավիրեցիք, մասնագետներին հեռացրիք, ամեն ինչ քաղաքականացրիք, դրանից բացի՝ մեր երկրում սովորելու ցանկություն ունեցող չկա, բուհն ի՞նչ ենք անում։ Ձերը «լիֆտյոռությունն» է, 21,5-մլնանոց նոր վերելակ կառուցեք, աշխատասենյակները, ճաշարանները վերանորոգեք, «պադավատներ» գնեք, բայց մի քիչ էլ հետոյի մասին մտածեք։ Բերդեր կառուցեք՝ հարմարավետ եւ մեծ, որ բոլորդ տեղավորվեք՝ իշխանափոխությունից հետո մի բուռ հայրենիքի ներկան եւ ապագան «վարի տալու» համար։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին